«Ամերիկյան քաղաքական կյանքն այլեւս երբեք նախկինը չի լինի»,- «The Financial Times»-ում գրում է հրապարակախոս Էդվարդ Լյուսը:
«Դոնալդ Թրամփի թեկնածությունը ժամանակին ծիծաղի առարկա էր, սակայն այսուհետ նա փաստացի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված հավակնորդ է: ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ 2 կուսակցություններից մեկի թեկնածուն է դառնում գլոբալիզացիայի եւ ազատ առեւտրի բացահայտ հակառակորդը»:
«Թրամփի եւ Քլինթոնի մենամարտը խռովարարի եւ իսթեբլիշմենթի, «պարզ ճշմարտությունները փշրող անձի» եւ քաղաքական կոռեկտության, կոտրված կարծրատիպերի եւ բիզնեսի ավանդական մեթոդների, ազգայնական պոպուլիզմի եւ պահպանողական ինտերնացիոնալիզմի առճակատում է»,-գրում է հոդվածագիրը:
«Թվում է՝ արդյունքը կանխորոշված է. Թրամփը վիրավորել է ամերիկյան հասարակության մի մասին: Սակայն տիկին Քլինթոնի խնդիրն այն է, որ ամերիկացիների մեծամասնությունը բարձր կարծիք չունի նրա ազնվության մասին: Թրամփն իր համակիրների առջեւ քննադատել է աֆրոամերիկացի ակտիվիստներին եւ իսպանալեզու ներգաղթյալներին, հեգնանքով է արտահայտվել կանանց հասցեին: Այժմ հաղթանակի հասնելու համար նա պետք է փորձի անհավանական մեծ տոկոսներ կորզել ԱՄՆ սպիտակամորթ քաղաքացիներից»,-եզրափակում է Էդվարդ Լյուսը:
Դոնալդն՝ ընդդեմ Հիլարիի. մենամարտը սկսվում է

Աղբյուրը՝ ԳԱԼԱ