Աշխարհ

05.05.2016 11:40


Ամերիկացի սպան դատի է տվել Օբամային ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների համար

Ամերիկացի սպան դատի է տվել Օբամային ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների համար

ԱՄՆ բանակի 28-ամյա սպա Նաթան Մայքլ Սմիթը դատի է տվել երկրի ղեկավար Բարաք Օբամային ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների համար:

«New York Times»-ի փոխանցմամբ՝ Քուվեյթում ծառայող Սմիթը հայտարարել է, որ թեև ինքը կողմ է իսլամիստների դեմ պայքարին, քանի որ վերջիններս ոչ այլ ինչ են, քան «մսագործների բանակ», սակայն իրեն անհանգստացնում է այն փաստը, որ ռազմական գործողությունների իրականացումը չի ստացել Կոնգրեսի անհրաժեշտ թույլտվությունը:

Նշենք, որ այդ առթիվ Օբաման բազմիցս հայտարարել է՝ ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ ծավալելն իրեն լիազորում է «Ալ Քաիդա»-ի դեմ պայքարի մասին փաստաթուղթը, սակայն Օբամայի քննադատները նշում են, որ «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններն այդ փաստաթղթի հետ որևէ կապ չունեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը