Աշխարհ

05.05.2016 10:43


Էրդողանի կուսակցությունն արտահերթ համագումար կհրավիրի Դավութօղլուի հարցով

Էրդողանի կուսակցությունն արտահերթ համագումար կհրավիրի Դավութօղլուի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ 1 ժամ 40 րոպե տևած հանդիպման ընթացքում որոշվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումար անցկացնել։

BBC-ի թուրքական ծառայության հաղորդմամբ՝ համագումարի ընթացքում որոշվելու է Դավութօղլուի «ճակատագիրը». վերջին օրերին լրատվամիջոցները խոսում են Էրդողան-Դավութօղլու լարված հարաբերությունների մասին։

Ավելի վաղ էլ ԶԼՄ–մ լուրեր էին տարածվել, որ Դավութօղլուին կփոխարինի Էրդողանի փեսան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը