Կարծիք

04.05.2016 23:50


ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԻՆԱԿՈՉԻ ՄԱՍԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ ԵՆ

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԻՆԱԿՈՉԻ ՄԱՍԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Հիմա մի տեսակ թրենդի մեջ է 18-ը լրացած բոլոր տղաներին զորակոչելու քարոզարշավը: Հետաքրքիր է, սակայն, որպես ամենաուժեղ հիմնավորում, բերվում է սոցիալական արդարությունը, իբր հարուստների ու պաշտոնյաների զավակները նույնպես անապահով խավի երեխաների հետ կհայտնվեն սահմանային հենակետերում և այլն:
ՍԱ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ է և կեղծ օրակարգ, որովհետև.

.Դրանով փորձ է արվում հող նախապատրաստել բուհերում պետպատվերի ծավալների կրճատման համար
.Բանակում ծառայությունից տարկետման տրամադրումը մեր երկրի պաշտպանունակության ու բանակի մարտունակության վրա ազդող ամենավերջին հանգամանքներից մեկն է
.Նույնիսկ համահավասար զորակոչի դեպքում էլ մեծահարուստների և բարձրաստիճան պաշտոնյաների զավակները առաջնագծում չեն հայտնվելու: Վկան ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունն էր, երբ սույն պաշտոնյան հոխորտում էր, թե «...նկատի ունենալով իմ հնարավորությունները, կարող էի նրանց (իր հարազատներին) հետ քաշել առաջնագծից»
. Այսօր էլ նրանցից շատերի որդիներին զորակոչում են, սակայն վերջիններս կա՛մ «ծառայում են» տանը, կա՛մ մայրաքաղաքային և մերձմայրաքաղաքային ռեզերվային և ուսումնական զորամասերում և առաջնագիծ չեն էլ հասնում
.Սա ընդամենը բանակի և պետական կառավարման բարձր օղակներում առկա կոռուպցիայից հասարակության ուշադրությունը շեղելու ձախողված փորձ է
. Այս կեղծ օրակարգի լոբբիստները ուղղակի նպաստում են զորակոչի բնագավառում նոր կորուպցիոն սխեմաներին

Հ.Գ. Ոչ մի երեշխիք չկա, որ, օրինակ Աշոտյանը, Շարմազանովը կամ Տարոն Մարգարյանը բանակում ծառայած լինեին, կարող էին հետո գիտական թեզ պաշտպանել ու կոչումներ ստանալ: Սա ՀՀԿ գենսեկի հերթական «գելթոզին» է...

Էդուարդ Սարիբեկյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը