Լրահոս

15.10.2010 11:31


Բարաք Օբամային պատկերել են ահաբեկչի, միասեռականի և ավազակի կերպարանքով

Բարաք Օբամային պատկերել են ահաբեկչի, միասեռականի և ավազակի կերպարանքով

Կոնգրեսի ընտրությունների նախօրեին անհայտ ընկերությունը ԱՄՆ Կոլորադո նահանգում տեղադրելու նպատակով պատվիրել է գովազդային մի վահանակ։ Այժմ գովազդային վահանակի վրա կախված է պաստառ, որտեղ Բարաք Օբաման պատկերված է մեքսիկական ավազակի, միասեռականի և մահապարտ ահաբեկչի կերպարանքով։

Պաստառի ներքևի մասում՝ Օբամայի պատկերի տակ, նկարված են առնետներ, որոնք խորհրդանշում են ԱՄՆ-ի հարկային, շրջակա միջավայրի պահպանության ծառայություններն ու Դաշնային պահուստային բանկը։  Պաստառի վրա մակագրված է. «Քվեարկի՛ր դեմոկրատների օգտին»։

Ինչպես հաղորդում է «Inright.ru» գործակալությունը, գովազդային վահանակը տեղադրված է Գրանդ Ջաքշեն քաղաքի մի մեծ ավտոկայանատեղիի մոտ և գրավում է  վարորդների ու հետիոտնի ուշադրությունը։

-Դա անպատվաբեր և անհարգալից վերաբերմունք է մեր նախագահի նկատամամբ,-ասել է Դեմոկրատական կուսակցության անդամ Մարթել Դանիելսը։

Նրա կարծիքով՝ պաստառը ռասիստական և մարդատյաց բնույթ ունի։

Փորձերը՝ պարզել, թե ով է գովազդային վահանակի պատվիրատուն, անհաջող են անցել։ Տեղական գործարար Դենիս Լուկասը, ով տնօրինում է գովազդային վահանակների տեղադրումը, հրաժարվել է նշել պատվիրատուի անունը։

Դեմոկրատները այս պաստառի ի հայտ գալը բացատրում են Կոնգրեսի առաջիկա ընտրություններով, որը տեղի կունենա նոյեմբերի 2-ին։ Նշենք, որ  Գրանդ Ջաքշեն քաղաքում Օբամային ներկայացնող դեմոկրատները  մեծ ժողովրդականություն չեն վայելում, և այդ շրջանում կանխատեսվում է  հանրապետականների հաղթանակը։

Այս խորագրի վերջին նյութերը