Քաղաքական

04.05.2016 16:40


Դավիթ Բաբայան. «Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի անկախությունը»

Դավիթ Բաբայան. «Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի անկախությունը»

«Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Հայաստանի կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի ընդգրկմանը։

«Դա կարող է տեղի ունենալ միայն եթե Ադրբեջանը կրկին սանձազերծի պատերազմ, այդ ժամանակ արդեն այլընտրանք պարզապես չի լինի», - ասաց Բաբայանը:

Հայաստանի Հանրապետության հետ միասին, ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ստեփանակերտն աշխատում է Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ, և արդեն, ըստ Բաբայանի, շոշափելի արդյունքներ ունի։

«Միայն 2016 թվականին ԱՄՆ-ի երկու նահանգներ ճանաչել են անկախությունը, և այս հաղթարշավը, կարծում եմ, ապրիլյան այս պատերազմից հետո կստանա նոր որակ», - ասաց Բաբայանը։

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը