Աշխարհ

04.05.2016 19:30


Սպառնալիքների պատճառով «փոքրիկ Մեսսիի» ընտանիքը ստիպված է եղել լքել Աֆղանստանը

Սպառնալիքների պատճառով «փոքրիկ Մեսսիի» ընտանիքը ստիպված է եղել լքել Աֆղանստանը

Աֆղանստանցի տղան, ով համաշխարհային ճանաչում ստացավ այն բանից հետո, երբ միջազգային ԶԼՄ-ն նկարահանեց նրան՝ Մեսսիի անունով տոպրակը հագին, ստիպված է եղել լքել երկիրը:

Ինչպես տեղեկացնում է «Life»-ը, Մուրթազա Ահմադի ընտանիքը որոշում է կայացրել լքել Աֆղանստանը և տեղափոխվել Պակիստան, քանի որ հեռախոսով սկսել է բազմաթիվ սպառնալիքներ ստանալ անհայտ մարդկանցից:

Փոքրիկի հայրը՝ Մահամմադ Արիֆ Ահմադին, պատմել է, որ իրեն սկսել են զանգահարել այն բանից հետո, երբ համաշխարհային լրատվամիջոցները լուսաբանել են նրա որդուն:

«Ելք չունեինք. ստիպված եղանք լքել Աֆղանստանը» - ասել է Ահմադին:

Սկզբում ընտանիքը տեղափոխվել է Իսլամաբադ, հետո՝ Քվեթթա, որտեղ դիմել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակ:

«Փոքրիկ Մեսսիի» ծնողները հույս են հայտնել, որ նրանց կտեղափոխեն «ցանկացած անվտանգ երկիր», թեև նախընտրում են բնակվել Իսպանիայում, որտեղ և խաղում է Մուրթազայի կուռքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը