Էրդողանի կուսակիցներն Օսկար Ուայլդին շփոթել են «Օսկար» մրցանակաբաշխության հետ
Թուրք օրենսդիրները հերթական նիստի ժամանակ հիշել են հանրահայտ գրող Օսկար Ուայլդին, սակայն օրենսդիրների մի մասը նրան չի ճանաչել և շփոթել է «Օսկար» մրցանակաբաշխության հետ, գրում է hurriyetdailynews.com-ը։
«Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչն իր խոսքում փորձել է մեջբերել հայտնի գրող Օսկար Ուայլդի խոսքերից, ինչին իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» ներկայացուցիչ Զեյիդ Ասլանն արձագանքել է. «Դա ո՞վ է»։
Քրդամետ կուսակցության պատգամավոր Միհթաթ Սանջարը կոչ է արել ինքնուրույն ուսումնասիրել, հակառակ դեպքում խոստանալով «անձամբ սովորեցնել»։
«Ես կարող եմ դաս տալ, բայց մենք ժամանակ չունենք։ Եթե ինչ-որ մեկին դա անհրաժեշտ է, կարող ենք սենյակ վարձել և դասեր անցկացնել»,-ասել է նա։
Իսկ երբ բանակցությունները շարունակվել են, ԱԶԿ-ական պատգամավոր Ադնան Գյուննարլաթերը Սանջարին խնդրել է պատմել «Օսկարյան մրցանակաբաշխության մասին»։
«Նա Օսկար Ուայլդն է, այլ ոչ մրցանակաբաշխությունը։ Մարդու անունն Օսկար Ուայլդ է»,-հակադարձել է Բուրջու Չելիք Օզքանը։

«tert.am»