Աշխարհ

04.05.2016 11:30


WP. Թրամփը խեղաթյուրել է իր մասին Պուտինի գնահատականները

WP. Թրամփը խեղաթյուրել է իր մասին Պուտինի գնահատականները

ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը խեղաթյուրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն իր մասին:

«The Washington Post»-ի փոխանցմամբ` խոսքը Թրամփի կողմից «Fox News»-ին տված հարցազրույցի մասին է, որում միլիարդատերն անդրադարձել է դեկտեմբերյան մամուլի ասուլի ժամանակ Պուտինի կողմից տրված գնահատականներին:

«Կարծում եմ՝ նա մի քանի իսկապես հաճելի բաներ է ասել: Նա ինձ հանճար է անվանել: Նա ասել է՝ «Թրամփը հանճար է»: Դա հաճելի է, գիտեք», - ասել է Թրամփը:

Աղբյուրը, սակայն, նշում է, որ տվյալ պարագայում հնարավոր չէ խոսել ոչ ճշգրիտ թարգմանության մասին, քանի որ թեև որոշ լրատվամիջոցներ թարգմանել էին «շատ պայծառ ու տաղանդավոր մարդ», «էքստրավագանտ» կամ «կոլորիտային», սակայն բոլոր այդ ածականները չունեն «հանճարեղ» բառի իմաստը:

Հոդվածագիրն ընդգծում է, որ Պուտինը, հավանաբար, խոսել է Թրամփի վարքագծի, այլ ոչ թե ունակությունների մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը