Աշխարհ

04.05.2016 11:10


Բրազիլիայի գլխավոր դատախազը պահանջել է Ռուսեֆի նկատմամբ հետաքննություն սկսել

Բրազիլիայի գլխավոր դատախազը պահանջել է Ռուսեֆի նկատմամբ հետաքննություն սկսել

Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռոդրիգո Ժանոն դիմել է Դաշնային գերագույն դատարան` պահանջելով հետաքննել երկրի ներկայիս նախագահ Դիլմա Ռուսեֆի գործողությունները: «Reuters»-ի փոխանցմամբ` Ռուսեֆին մեղադրում են «Petrobras» նավթային պետական ընկերությունում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը խոչընդոտելու մեջ։

Ըստ քննության վարկածի` Բրազիլիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ատկատներ էին ստանում «Petrobras»-ից, և որոշ մեղադրյալներին իրական ազատազրկում է սպառնում:

Աղբյուրի փոխանցմամբ` Ժանոյի հայտի մասին տեղեկությունները փակ են լինելու, քանի որ հայտը հիմնված է Ռուսեֆի և երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվայի հեռախոսազրույցների վրա:

Հիշեցնենք՝ Դիլմա Ռուսեֆին մեղադրում են կառավարության հաշիվների մեքենայությունների և 2014թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ պետական ծախսերի մեծացման մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը