Ուզում եք՝ «ամուսնացեք», բայց հետո «երեխան» է որբ մնալու
Չորսօրյա պատերազմին հաջորդած օրերն ու շաբաթներն առավել խորացրին գաղջ մթնոլորտը: Գաղջության հետ մոլեգնեց ագրեսիվությունը: Ագրեսիվությունն էլ իր հերթին նպաստեց հանրության տարբեր շերտերի միջեւ «պառակտման գործընթացին»:
Մոլեռանդ, ագրեսիվ եւ անհանդուրժող մարդկանց մի փոքրիկ խմբակ, որ մինչ պատերազմը սսկվել էր ու հայտնվել անէանալու վտանգի առջեւ, մեկեն «կերպարանափոխվեց» ու վերադարձավ ելման կետ:
Գործող իշխանության դեմ նախկինում սուր ճոճող այդ խմբակը հիմա «մինչեւ ատամները զինված» պաշտպանում է երբեմնի իր քաղաքական հակառակորդին՝ Սերժ Սարգսյանին («Հոկտեմբերի 27-ի» եւ «Մարտի 1-ի» բոլոր պահանջատերերն այսօր Սարգսյանի ջերմ երկրպագուներն են. ինչպիսի՜ պահանջատիրություն): Եվ պաշտպանում է այնպես, ինչպես կպաշտպաներ իր կուսառաջնորդին: Քանի որ վերջինս բոլոր մեղադրանքները հանել է Սերժ Սարգսյանի վրայից, հիմա արդեն նրա խմբակը այլ «թիրախներ» է ընտրել ու անխնա հարվածում է՝ այդպիսով, ըստ էության, իր հովանավորության տակ առնելով ՀՀԿ ղեկավարին:
Մեծ հաճույքով ստանձնել են Սարգսյանի անվտանգության երաշխավորի դերը, որպեսզի հանկարծ նրա գլխից մի մազ չպակասի (հեյ գիտի, հաճախորդություն, էդ ինչքա՜ն քաղցր բան ես դու):
Դե, «մոռացել» են, որ իրենց ընտրած «թիրախները» իշխանության մաս չեն կազմում եւ իշխանության մեջ չեն վաղուց: Բայց դե, այս արեւի տակ տեղ գտնելու համար պետք է ծնկի գալ ՀՀԿ ղեկավարի առաջ, եւ ծնկի են եկել (հույժ դեմոկրատական-«խաղաղասիրական-հանձնողական» մղումներով, բայց կատաղիորեն մերժելով այլակարծությունը և կռիվ տալով հաճախորդությունը մատնանշողների դեմ): Լա՛վ են արել: Միայն զարմանալի է, թե ինչու են իրենց ծնկաչոք դիրքից թքոտում այլոց ուղղությամբ:
Ո՞վ է ձեզ խանգարում. որքան ուզում եք՝ սիրեք իրար, ամուսնացեք, երեխաներ ունեցեք, բայց այդ ամենի համար իբրեւ «արդարացում» հերսոտած մի՛ հայհոյեք ուրիշներին (ուրիշները հո մեղավոր չե՞ն, որ ապագա երեխան հնարավոր է՝ ընկեցիկ լինի, կամ հանձնեք որբանոց) և հայրենասիրական հռետորաբանության տակ մի՛ թաքցրեք ձեր իրական պատկերը:
Եվ մի՛ կարծեք, թե այս իրականության մեջ, բացի ձեզանից ու «սերժականներից», այլ գործիչների համակիրներ կամ գաղափարակիցներ չեն կարող լինել: Կարո՛ղ են լինել եւ իրավունք ունեն որդեգրելու այլ քաղաքական-գաղափարական կողմնորոշումներ:
Մեր հասարակությունն այդ առումով բազմաշերտ է, եւ դեռ հարց է՝ քաղաքական-գաղափարական կողմնորոշում ունեցողների որ բանակն է գերակշիռ, որը՝ «թերքաշ»:

Կիմա Եղիազարյան