Լրահոս

03.05.2016 17:42


Կարո Փայլան. «Հարձակումը կապված էր իմ հայ լինելու հետ» (տեսանյութ)

Կարո Փայլան. «Հարձակումը կապված էր իմ հայ լինելու հետ» (տեսանյութ)

«Թուրքիայի խորհրդարանում Սահմանադրական հանձնաժողովի նիստում ինձ վրա հարձակումը կապված էր իմ հայ լինելու եւ մարդու իրավունքների պաշտպան լինելու հետ»,թուրքական «Bianet.org»-ի հետ զրույցում ասել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Փայլանի խոսքով՝ հարձակումը նախօրոք է ծրագրվել, քանի որ ինքն ասել է, որ համաձայն չէ իշխող կուսակցության պնդման հետ։

«15 հոգով փորձեցին ինձ հետ ինքնադատաստան տեսնել։ 20-30 վայրկյանում 100 հարված են ինձ հասցրել»,–պատմել է Փայլանը՝ նշելով, որ դատի չի տալու, քանի որ դրական ակնկալիք չունի, և կատարվածը թողնում է հասարակության խղճին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը