Քաղաքական

03.05.2016 16:34


Ստ. Դանիելյան. «Սերժ Սարգսյանը Հայաստանի վրա թքած ունի. նա միայն իր մասին է մտածում»

Ստ. Դանիելյան. «Սերժ Սարգսյանը Հայաստանի վրա թքած ունի. նա միայն իր մասին է մտածում»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին նախագծի քննարկումն արտաքին լսարանին ուղղված մեսիջ է համարում:

«Ինձ թվում է` խնդիրը շատ ավելի բարդ է, և դրանով զգուշացվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Ռուսաստանը: Սերժ Սարգսյանը Ռուսաստանին որպես վերջին միջոց ուզում է ցույց տալ, որ եթե իրեն ստիպեն տարածքների հարցում գնալ զիջումների, ապա ինքը, ճանաչելով անկախությունը, դուրս կգա բանակցություններից և նախկին պայմանավորվածություններից կհրաժարվի: Եվ դրանով ծանր վիճակի մեջ կդնի Ռուսաստանին այն առումով, որ եթե պատերազմ սկսվի, ապա Ռուսաստանը կկորցնի Հայաստանը և կորցնելով Հայաստանը` կկորցնի իր լծակներն Ադրբեջանի վրա»,- այս մասին «NewsBook»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Շարունակելով` նա ընդգծեց, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչումը Սերժ Սարգսյանի համար վերջին միջոցն է` բանակցություններից դուրս գալու համար:

Մեր դիտարկմանը, թե կարծիք կա, որ այս քայլն ավելի շատ Բաքվին է ուղղված, մասնավորապես, նախազգուշացում է, որ նոր լայնամասշտաբ գործողությունների դեպքում ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը, և կսկսի ԼՂՀ անվտանգության երաշխավորի իր ստանձնած պարտավորությունները, Դանիելյանը պատասխանեց.

«2008 թվականից Հայաստանի տնտեսական, ֆինանսական միջոցները մսխվել են, ռազմական պահուստները չեն կատարելագործվել, և ինձ չի թվում, որ Հայաստանը կարող է հանդես գալ երաշխավորի դերում: Սա ուղղակի Ռուսաստանին է ուղղված, որ Ռուսաստանը կկորցնի իր վերջին լծակն` ի դեմս Հայաստանի, եթե Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններով ինչ-որ հարց լուծել: Սա ուղղակի չկայացած քաղաքական գործ է, այսինքն` Սերժ Սարգսյանի վերջին ճիգերն են՝ իրեն փրկելու: Նա Հայաստանի վրա թքած ունի, նա միայն իր մասին է մտածում»:

Նյութի աղբյուրը ` «Newsbook.am»

Այս խորագրի վերջին նյութերը