Վերլուծաբան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացումը մտահոգիչ է»
Հայաստանում միշտ էլ ներքաղաքական զարգացումների և, մասնավորապես, իշխանության ձևավորման տարբեր կոնֆիգուրացիաների վրա էական ազդեցություն է ունեցել Ղարաբաղի գործոնը:«Vesti.am»–ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նա նշել է, որ միակ իրական իշխանափոխությունը եղել է հենց Արցախի գործոնի ներքո, և այժմ իրավիճակը ինչ-որ չափով նման է դրան:
-Նորից սեղանին է դրված մի հիմնական նախագիծ, որը շատ նման է այն ժամանակվա փուլային տարբերակին: Կարծում եմ՝ պատահական չէ, որ նորից ակտիվորեն խաղի մեջ է մտցվել Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա ինչ-որ չափով նույնիսկ մտահոգություն կարող է առաջացնել: Նա հայտնի է իր լայն կոմպրոմիսի գնալու ունակությամբ, որը ժամանակին պարտվողական էր կոչվում, և տեղի ունեցավ 98-ի պալատական իշխանափոխությունը,-նկատել է Հակոբյանը:
Քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ խոսել է մինչ արցախյան քառօրյա պատերազմը և պատերազմից հետո քաղաքական և հասարակական շրջանակներում տիրող տրամադրությունների փոփոխության մասին.
-Փոխվե՞ց հասարակությունը, ազդե՞ց ղարաբաղյան պատերազմը նրա վրա, ո՛չ, որովհետև դա ցույց տվեցին Հրազդանի ընտրությունները: Հասարակությունն ունի այնքան ուժ, որ իշխանությանն ասի՝ ո՛չ, բայց չունի այնքան ուժ, որ այդ դե ֆակտո «ոչ»-ը դարձնի դե յուրե: Հասարակությունն ասում է ո՛չ իշխանություններին, բայց քանի որ իշխանությունները ցուցակով փող են բաժանում, իրենց «այո»-ն ապահովում են:
Ինչ վերաբերում է իշխանությունների գործելաոճի փոփոխությանն արցախյան քառօրյա պատերազմից հետո, Բադալյանն ընդգծել է, որ նրանք նույնպես չեն փոխվել, քանի որ դրանից հետո շարունակում են պահպանվելմենաշնորհները, և բաժանվել ընտրակաշառքները:
Վերլուծաբան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացումը մտահոգիչ է»
Հայաստանում միշտ էլ ներքաղաքական զարգացումների և, մասնավորապես, իշխանության ձևավորման տարբեր կոնֆիգուրացիաների վրա էական ազդեցություն է ունեցել Ղարաբաղի գործոնը: «Vesti.am»–ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նա նշել է, որ միակ իրական իշխանափոխությունը եղել է հենց Արցախի գործոնի ներքո, և այժմ իրավիճակը ինչ-որ չափով նման է դրան:
-Նորից սեղանին է դրված մի հիմնական նախագիծ, որը շատ նման է այն ժամանակվա փուլային տարբերակին: Կարծում եմ՝ պատահական չէ, որ նորից ակտիվորեն խաղի մեջ է մտցվել Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա ինչ-որ չափով նույնիսկ մտահոգություն կարող է առաջացնել: Նա հայտնի է իր լայն կոմպրոմիսի գնալու ունակությամբ, որը ժամանակին պարտվողական էր կոչվում, և տեղի ունեցավ 98-ի պալատական իշխանափոխությունը,-նկատել է Հակոբյանը:
Քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ խոսել է մինչ արցախյան քառօրյա պատերազմը և պատերազմից հետո քաղաքական և հասարակական շրջանակներում տիրող տրամադրությունների փոփոխության մասին.
-Փոխվե՞ց հասարակությունը, ազդե՞ց ղարաբաղյան պատերազմը նրա վրա, ո՛չ, որովհետև դա ցույց տվեցին Հրազդանի ընտրությունները: Հասարակությունն ունի այնքան ուժ, որ իշխանությանն ասի՝ ո՛չ, բայց չունի այնքան ուժ, որ այդ դե ֆակտո «ոչ»-ը դարձնի դե յուրե: Հասարակությունն ասում է ո՛չ իշխանություններին, բայց քանի որ իշխանությունները ցուցակով փող են բաժանում, իրենց «այո»-ն ապահովում են:
Ինչ վերաբերում է իշխանությունների գործելաոճի փոփոխությանն արցախյան քառօրյա պատերազմից հետո, Բադալյանն ընդգծել է, որ նրանք նույնպես չեն փոխվել, քանի որ դրանից հետո շարունակում են պահպանվել մենաշնորհները, և բաժանվել ընտրակաշառքները:
Նյութն ամբողջությամբ՝ «Vesti.am»–ում