Թուրքիան չեղարկել է վիզային ռեժիմը ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար
Թուրքիայի կառավարության «Resmi Gazete» պաշտոնաթերթը հրապարակել է նախարարների կաբինետրի որոշումը, ըստ որի՝ ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար չեղարկվում են մուտքի արտոնագրերը։ Այս մասին գրում է «ria.ru»–ն։
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան գոտի առանց վիզայի մուտք գործելու իրավունք տրամադրելու հետ միաժամանակ։ Որոշումը կայացվել է «Օտարերկրացիների և միջազգային պաշտպանության մասին» օրենքի հիման վրա։
Հիշեցնենք՝ Թուրքիայի քաղաքացիների համար անվիզա ռեժիմի սահմանումը ԵՄ-Անկարա համաձայնագրի դրույթներից է, համաձայն որի՝ Թուրքիայի տարածքով Հունաստան անցած բոլոր ապօրինի ներգաղթյալները վերադարձվելու են Թուրքիա, իսկ նրանց փոխարեն սիրիացի օրինական փախստականներ են անցնելու։
Բացի այդ, համաձայնագրով Թուրքիան ևս 3 մլրդ եվրո էր ստանալու։
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը հաստատելու է առանց մուտքի արտոնագրային ռեժիմը Թուրքիայի հետ:

7or.am