Լրահոս

03.05.2016 13:45


Ռուս սահմանապահները կմասնակցեն մայիսի 9-ի շքերթին

Ռուս սահմանապահները կմասնակցեն մայիսի 9-ի շքերթին

ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության զինծառայողները Հաղթանակի օրվա կապակցությամբ շքերթի փորձ են անցկացրել։ Այս մասին հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ հանդիսավոր արարողությանը կմասնակցի Գյումրիի կայազորի ավելի քան 200 զինծառայող, որոնց թվում՝ ռուսական ռազմաբազայի, Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ վարչության, Հայաստանի ռազմաօդային ուժերի և հակաօդային ուժերի զինծառայողները:

Այս խորագրի վերջին նյութերը