Լրահոս

04.12.2009 17:22


«Թույլ մի՛ տուր սակարկեն մեր երկիրն ու սերունդների ապագան»

Ազատ խոսքի բռնաճնշումները, իշխանական խմբակին հլու դատական կցորդ համակարգը, մշտապես կեղծվող ընտրությունները, «մարտի 1-ի» ոճրագործությունը, քաղաքական հայացքների համար հալածանքները, խաղաղ ցույցերի արգելումն ու համատարած անպատժելիությունը այսօր  թակում են ամեն մեկիս դուռը և հղի են նոր Հայրենազրկման հետևանքներով, այն է' մեր հայրենյաց սրբազան հողն ու 20-րդ դարավերջում հաղթած հայի արժանապատվությունը աճուրդի հանելը' ի դեմս հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման  և «մադրիդյան սկզբունքներով» Արցախի ազատագրված  տարածքների հանձնման...

Ազգադավ արձանագրությունների վավերացումն ու «մադրիդյան սկզբունքների» կենսագործումը'

-ամբողջությամբ վտանգում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ազգային ու պետական շահերը,

-հակասում են  աշխարհասփյուռ հայության համազգային տեսլականին' մեր կորսված Հայրենիքին վերատիրանալու սրբազան իրավունքին ու պարտականությանը:

Հայկական ներկայիս երկու պետությունների ինքնիշխանությանն  ու միատարրությանը սպառնացող աղետաբեր զարգացումները կանխելու նպատակով բոլորս և յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր վճռական մերժումը հայտարարելու' թե հայ-թուրքական արձանագրություններին, թե մադրիդյան սկզբունքներին, և թե այս ու մյուս մարտահրավերներն արդյունավետ դիմակայելու անընդունակ ու անմեղսունակ, մարդասիրության ու Հայոց պետականության վսեմ զգացողությունները ոտնահարող, քոչվոր ավարառուների ու մանրիկ ծախող-առնողի  հոգեբանությամբ գործող իշխանություններին:

                                                    ՍԻՐԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ                                          

Համազգային բողոքի մեր մասնիկ մերժումը միահամուռ բարձրաձայնենք.

Ի տես'

- էությամբ  հանցածին, ազգային պետական շահերի հետ որևէ աղերս չունեցող իշխանությունների,                

Ի պաշտպանություն՝

-հայրենի բնօրրանում ազատ ու արժանավայել ապրելու մարդու իրավունքի,

-հայազարմ սերունդների կողմից հինավուրց Հայկական բարձրավանդակի քաղաքակրթության և հայկյան ժառանգությանը վերատիրանալու Աստվածատուր իրավունքի,

Հանուն'

- Ցեղասպանության զոհերի սուրբ հիշատակի,

-Ազատ, Արդար, Ինքնիշխան ու Միացյալ ՀԱՅՐԵՆԻՔ կերտելու պատմական առաքելության:Հիշի՛ր, հայչենակից 

Հիշի՛ր, հայրենակից,

Մեր հայրենիքի ու զավակների անվտանգ և արժանապատիվ գալիքը վտանգող արձանագրությունների վավերացումն ու Արցախը հայաթափող հայատյաց սկզբունքները ԴՈՒ պետք է կասեցնես ՔՈ վճռական բողոք-անհամաձայնությամբ:

Թույլ մի՛ տուր սակարկեն մեր երկիրն ու սերունդների ապագան։

Հրայր Սավզյան - Թեղուտի պաշտպանության խմբի անդամ

Արփինե Գալֆայան - Թեղուտի պաշտպանության խմբի անդամ

 Զարուհի Փոստանջյան - Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, Աժ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցություն,

Սեդա Մելիքյան - Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ

 Դանիել Իոաննիսյան - Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ

 Լալա Ասլիկյան - ՀՀ Քաղաքացի

 «Ժառանգություն» կուսակցության երիտասարդներ

Այս խորագրի վերջին նյութերը