Կարծիք

03.05.2016 12:10


Օրվա անեկդոտը. Գալուստ Սահակյանը շնորհավորել է ազատ մամուլին

Օրվա անեկդոտը. Գալուստ Սահակյանը շնորհավորել է ազատ մամուլին

Պարզվում է, որ զինատեսակները կառուցողական համարող եւ օրենքի կոպիտ խախտումով եւ իր անհեթեթ պատասխաններով լրագրողներին զվարճացնող Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:

Հիմա մի կողմում պատկերացրեք ազատ մամուլը, իսկ մյուս կողմում՝ Գալուստ Սահակյանին: Ու փորձեք ձեզ համոզել, որ նա շնորհավորում է մամուլի ազատության օրվա առթիբ:

Նույն կերպ անհնար է պատկերացնել իշխանության որեւէ ներկայացուցչի շնորհավորանքը: Ջանք ու եռանդ չեն խնայում ազատ մամուլը վերջնականապես արմատախիլ անելու համար, իսկ հետո վերցնում եւ շնորհավորում են:

Սա նույնն է, որ մենաշնորհներից օգտվողները վերցնեն ու շնորհավորեն ազատ մրցակցության միջազգային օրը կամ Իսրայելի իշխանությունները շնորհավորեն Պաղեստինի ազատագրման կազմակերպության ստեղծման օրվա կապակցությամբ:

Չի կարող պատահել, բայց ժամանակակից Հայաստանում ամեն ինչ կարող է պատահել:

Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը