Մայիսի 4–ին Եվրահանձնաժողովը Թուրքիայի հետ անվիզա ռեժիմ կսահմանի
Ս.թ.մայիսի 4-ինԵվրահանձնաժողովը հաստատելու է առանց մուտքի արտոնագրային ռեժիմը Թուրքիայի հետ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ իր աղբյուրներին հղումով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մուտքի արտոնագրերի վերացումը ԵՄ և Թուրքիայի միջև կնքված պայմանագրի մասն է, որը ենթադրում է, որ Եվրամիությունը պատրաստ է բացել իր սահմանները Թուրքիայի առջև այն պայմանով, եթե Թուրքիան կօգնի փակել սահմանները փախստականների և գաղթականների առջև:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՄ և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Անկարան պատրաստակամություն է ստանձնել վերադարձնել անօրինական ճանապարհով Հունաստան եկած փախստականներին, իսկ Թուրքիան կստանա մուտքի արտոնագրերի վերացում և ԵՄ կազմ մտնելու վերաբերյալ բանակցությունների արագացում: Բացի այդ, Թուրքիային կտրամադրվի ևս 3 մլրդ եվրո:
Ուշագրավն այն է, որ Թուրքիան դեռ չի կատարել պայմանագրի բոլոր կետերը:
Մայիսի 4–ին Եվրահանձնաժողովը Թուրքիայի հետ անվիզա ռեժիմ կսահմանի
Ս.թ. մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը հաստատելու է առանց մուտքի արտոնագրային ռեժիմը Թուրքիայի հետ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ իր աղբյուրներին հղումով:

7or.am