Այս օրերին ամենաշատ բողոքները լսվում են կազմակերպվածության բացակայության պատճառով:
Տարրական նախաձեռնողականության պատճառով մեծաթիվ հարցեր մնում են չլուծված: Սրա հիմնական մեղավորը Արցախում հաստատված պախանային համակարգն է: Երբ համակարգում նախաձեռնողն ու հրահանգիչը մեկ հոգի է, պախանը, մյուսները պետք է կատարեն նրա հրահանգները:
Հետո, երբ ֆորսմաժորային վիճակ է ստեղծվում, ու պախանը հայտնվում է լոմկա վիճակում, համակարգն ամբողջությամբ պարալիզացվում է: Սա ամբողջովին զրոյացնում է հասարակության ինքնակազմակերպման ներուժը, երկիրը դարձնում խոցելի:
Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե ունենայինք զարգացած տեղական ինքնակառավարման համակարգ, երբ համայնքները կազմակերպված նշանակման վայր հասցնեին իրենց պահեստազորը, հետևեին նրանց տնտեսություններին, ապահովեին այդ պահեստազորի որոշակի մատակարարումը: Կամ տարբեր գերատեսչություններ աշխատեին օպերատիվ և արդյունավետ` առանց սպասելու պախանի հրահանգներին:
Պատկերացրեք՝ ունենայինք ակտիվ քաղաքացիական հասարակություն, որն արագորեն կազմակերպեր, օրինակ, ապաստարանների մաքրումը կամ աշխատեր դեպի դիրքեր մատակարարման արդյունավետության բարձրացման վրա:
Հասարակության ինքնակազմակերպման մակարդակն իջեցնելը, պախանային համակարգ ստեղծելը ոչ միայն քննադատելի է հակաժողովրդավարական լինելու տեսանկյունից, այլ դավաճանություն է՝ պատերազմող երկրի իրողություններից ելնելով:
Երբ պախանը հայտնվում է լոմկա վիճակում

Հայկ Խանումյանի ՖԲ էջից