Հպարտ ենք քեզանով, քո մարդ տեսակով, քո զինվորական տեսակով
Ուղիղ մեկ ամիս առաջ այս օրը՝ այս ժամերին, մեր սիրելի եղբայր Հովսեփը հերոսացավ:
Հո՛ս, եղբա՛յր, հպարտ ենք քեզանով, քո մարդ տեսակով, քո զինվորական տեսակով: Դեռ շարունակում ենք քո մասին նոր բաներ իմանալ: Ինչքա՜ն բարի մարդ ես եղել ախպերս, անգամ դոնոր ես եղել ու երեխաների կյանքեր ես ցանկացել փրկել, եղբա՛յր: Հրամանատարներդ ու զինվորներդ գալիս են ու ինչե՜ր են պատմում, եղբա՛յր:
Հպարտ ենք շատ քեզանով, Հո՛ս ջան:
Երեկ իմացա, որ անգամ քո մահից հետո էլ քո արյամբ զինվորի ես կյանք տվել. կուզեի շատ գտնել այդ զինվորին, իր երակներում քո արյունն էլ է հոսում հիմա, ու մի քիչ էլ Հովսեփ է հիմա այդ զինվորը: Ինչպես նաև այն 25 տղերքը, ում համար առանց երկմտելու վազեցիր` չխնայելով քեզ, քո կյանքը: Իրենք էլ քո համար վազեցին, արյուն տվեցին ու մինչև վերջին վայրկյանը քո կողքին վանկարկեցին «կյա՛նք հերոսին», բայց, ցավոք...
Հո՛ս ջան, եղբա՛յր, անմահացար, հերոսացար, մեր բարի, սիրուն ու քաջ Հոսո:
Հավերժ փա՛ռք քեզ, եղբա՛յրս, հավերժ կմնաս մեր սրտերում ...

Էդգար Շաքարյանի ՖԲ էջից