Կարծիք

02.05.2016 16:15


«haqqin.az»-ն արդեն հասցրել է կառուցողական անվանել Լևոն Տեր-Պետրոսյանի այցն Արցախ

«haqqin.az»-ն արդեն հասցրել է կառուցողական անվանել Լևոն Տեր-Պետրոսյանի այցն Արցախ

Չէի ցանկանում անդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի այցին Արցախ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ փաստն անչափ ուրախացրել ու ոգևորել է Ադրբեջանին, որն, ի դեպ, ըստ ԼՂՀ ՊՆ հաղորդագրության, զինուժի կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր է իրականացնում, այնուամենայնիվ, մի փոքրիկ նկատառում անեմ:

Ադրբեջանական հայտնի «haqqin.az»-ն արդեն հասցրել է կառուցողական անվանել Լևոն Տեր-Պետրոսյանի այցն Արցախ, քանզի Լևոն Տեր-Պետրոսյանը կառուցողական է՝ պատրաստ հանձնելու ազատագրված տարածքները:

Հ. Գ. Ցավում եմ, որ արցախցիները ոչ մի քայլ չձեռնարկեցին ու ոչ մի բողոքի նոտա չուղղեցին նրա այցի վերաբերյալ Արցախ: Երևի, նորմալ է, երբ ադրբեջանցիների համար կառուցողական դիրքորոշում հայտնողներն, առավել ևս՝ այսպիսի լարված իրավիճակում, հեշտ ու հանգիստ հայտնվում են ԼՂՀ տարածքում:

Աննա Մովսիսյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը