«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը փոխքաղաքապետ Կամո Արեյանից պահանջում է ներողություն խնդրել
Հոկտեմբերի 11-ին, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, հանդես գալով Կենտրոն հեռուստաընկերության եթերով, հեգնել և վիրավորել է երևանցիներին, որոնք անհանգստացած են քաղաքի ոչնչացող այգիների խնդրով:
Եթերում հնչած տեսակետները, ինչպես օրինակ «շատ ծառերի տեսակներ լցվել են քաղաք չգիտես որտեղից, նրանք փչացնում են մեր քաղաքի տեսքը, փակում են շենքերը, նրանց պետք է հեռացնել քաղաքից», «այգին խոտերին նստելու համար չէ», «ծառերը պետք է բարեկրթորեն հատվեն, եթե խանգարում են շինարարությանը» ոչ այլ ինչ են, քան դեմագոգիա և արհամարհանք այն քաղաքացիների հասցեին, ովքեր դեմ են հանրային զբոսայգիների ոչնչացմանը:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը շեշտում է, որ
Երևանի այգիները քաղաքացիների հանգստի և առողջության համար կենսական տարածքներ են.
ցանկացած ոտնձգություն անգամ մեկ ծառի հանդեպ հանցագործություն է ծառազուրկ Երևանի և Հայաստանի հանդեպ.
Երևանի մասին օրենքի 62-րդ և 64-րդ հոդվածների համաձայն ի թիվս այլոց Երևանի քաղաքապետի պարտադիր լիազորություններից են «քաղաքային հանգստի գոտիների ստեղծումն ու պահպանումը»:
Ելնելով վերոնշյալից, գտնում ենք, որ փոխքաղաքապետ Կամո Արեյանի արտահայտած տեսակետները, գործելաոճը, քաղաքացիների անհանգստությունների հանդեպ ունեցած արհամարհական վերաբերմունքը չեն համապատասխանում նրա զբաղեցրած պաշտոնին և ստանձնած գործառույթներին, ուստի կոչ ենք անում պատասխանատու լինել ասվածի համար և ներողություն խնդրել երևանցիներից, իսկ քաղաքապետին առաջարկում ենք քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը փոխքաղաքապետ Կամո Արեյանից պահանջում է ներողություն խնդրել
Հոկտեմբերի 11-ին, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, հանդես գալով Կենտրոն հեռուստաընկերության եթերով, հեգնել և վիրավորել է երևանցիներին, որոնք անհանգստացած են քաղաքի ոչնչացող այգիների խնդրով:
Եթերում հնչած տեսակետները, ինչպես օրինակ «շատ ծառերի տեսակներ լցվել են քաղաք չգիտես որտեղից, նրանք փչացնում են մեր քաղաքի տեսքը, փակում են շենքերը, նրանց պետք է հեռացնել քաղաքից», «այգին խոտերին նստելու համար չէ», «ծառերը պետք է բարեկրթորեն հատվեն, եթե խանգարում են շինարարությանը» ոչ այլ ինչ են, քան դեմագոգիա և արհամարհանք այն քաղաքացիների հասցեին, ովքեր դեմ են հանրային զբոսայգիների ոչնչացմանը:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը շեշտում է, որ
Ելնելով վերոնշյալից, գտնում ենք, որ փոխքաղաքապետ Կամո Արեյանի արտահայտած տեսակետները, գործելաոճը, քաղաքացիների անհանգստությունների հանդեպ ունեցած արհամարհական վերաբերմունքը չեն համապատասխանում նրա զբաղեցրած պաշտոնին և ստանձնած գործառույթներին, ուստի կոչ ենք անում պատասխանատու լինել ասվածի համար և ներողություն խնդրել երևանցիներից, իսկ քաղաքապետին առաջարկում ենք քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։
«Մե՜նք ենք այս քաղաքի տերը» Քաղաքացիական նախաձեռնություն