Կարծիք

02.05.2016 09:16


Մեր բակի թոշակառուներն ավելի հետաքրքիր են վերլուծում իրավիճակը

Մեր բակի թոշակառուներն ավելի հետաքրքիր են վերլուծում իրավիճակը

Գրեթե ամեն օր մի թափ-թազա քաղաքագետ, քաղտեխնոլոգ, փորձագետ եւ հանրային չգիտեմ՝ ինչի մասնագետ, պիառ-ամենագետ ու նմանատիպ «կոնտինգենտ» է լույս աշխարհ «սպրդում», Իշխանության կողմից ցնկած էս «մտքի գիգանտների» թիվը շուտով կգերազանցի հայոց բանակի զինվորների թվին:
Իրենց համար պարապ-սարապ էս կանալից էն կանալն են վազում ու վերաշարադրում իշխանության մտքերը:
Վա՛յ, «ուսյալ-կրթյալներ», եթե էդ է ձեր «վերլուծական միտքը» ապա մեր բակի «բեսեդկայում» նստած թոշակառուները շատ ավելի հետաքրքիր են վերլուծում իրավիճակը եւ ավելի տրամաբանական կանխատեսումներ են անում...
Բայց դե, իշխանությանը օդ ու ջրի պես պետք է իր ամեն քայլն ու որոշումը որպես «աննախադեպ» ու «կառուցողական» ներկայացնող, ձվից նոր դուրս եկած փսլնքոտ խամաճիկների էս բանակը...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից


Այս խորագրի վերջին նյութերը