Արա Աբրահամյան. «Այնպիսի տպավորություն է, որ իշխանություն չկա»
«Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի թղթակից Ազա Բաբայանը հարցազրույց է վերցրել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից: Թեման՝ հայ-ռուսական հարաբերություններ են, ռուսական զենքը Հայաստանին տրամադրելու գործընթացի ձգձգումները, ինչպես նաև՝ Արա Աբրահամյանի անձնական ներդրումները, օգնությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արդեն մի քանի ամիս է Միացյալ Նահանգներում է: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա անդրադարձել է մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնցում գրված է, թե Ռուսաստանը Հայաստանին մինչ օրս չի տվել 200 միլիոն վարկով ձեռք բերված զենքը, քանի որ բառացիորեն Ռուսաստանի ռազմաարադյունաբերական խոշոր հոլդինգի ղեկավարները դժգոհ են Արա Աբրահամյանի գործունեությունից: Իբր նա ինչ-որ անձնական շահեր է ունեցել այդ գործարքի հետ կապված: Բացի այդ մամուլը գրել էր նաև, որ«Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովն ու Արա Աբրահամյանը հարևաններ են, և Արա Աբրահամյանն է հանդիսանում Հայաստանին 200 միլիոնի վարկով սպառազինության գործարքի լոբբիստներից մեկը:
«Նախ ես չեմ մեկնաբանում, թե ինչ է գրում հայաստանյան մամուլը, որովհետևխելքից դուրս ինչ ասես գրում են, դա իրենց խնդիրն է: Բայց այս հարցը, որ դուքասում եք, շատ կարևոր է, երկրի անվտանգությանն է վերաբերում: Անհասկանալիէ և ծիծաղելի. այնպիսի տպավորություն է, որ իշխանություն չկա: Չեմեզովն իմլավ բարեկամն է, տասնյակ տարիներ է մենք լավ բարեկամներ ենք, նա իմհարևանը չէ, իմ լավ բարեկամն է: Երկրորդ՝ մի քանի ամիս առաջ ես նրա հետ եղաՀայաստանում, ինչ խնդիրներ կային մենք քննարկել ենք: Հայաստանից ինձ ոչ ոքչի ասել, որ ինչ–որ հարցեր կան, խնդրեմ, մասնակցեք: Չի կարող պատահել, որ դապատճառ լինի, որ մարդիկ պայմանագրով իրենց պարտավորություններըչկատարեն: Դա շատ ծիծաղելի է: Եթե կա պայմանագիր, պետք է իմանալՀայաստանից ով է ստորագրել, ով է զբաղվում այդ խնդրով, կառավարությունըում հետ է խոսել: Եթե ինչ–որ խնդիր կա, որ կարծում են՝ նա իմ բարեկամն է , իմհարաբերությունները վատ են, ինչու չեք ճշտում ինձնից՝ իմհարաբերությունները լավ են, թե՞ վատ են, որ ես էլ ասեմ՝ ինչ է պետք անել»,- նշել է Արա աբրահամյանը:
Նա հավելել է, որ հետևում է, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, խոսել է Սերժ Աարգսյանի և Բակո Սահակյանի հետ:
«Առավոտյան 6-ից կարդում եմ՝ ով ինչ է գրում, ես խոսում եմ Ռուսաստանի իշխանությունների հետ: Ինձ թվում է, ամեն մի հայ, որտեղ էլ որ լինի, հետաքրքրված է»,–ասել է Ա.Աբրահամյանը:
Հարցին, որ հայաստանյան մամուլն այս օրերին գրում է, թե ինչ-որ գումար է նա խոստացել, բայց այդպես էլ չի փոխանցել, Ա.Աբրահամյանը մանրամասնել է.
«Ես 100.000 ԱՄՆ դոլար ուղիղ փոխանցել եմ Ղարաբաղի հաշվին, որը խոստացելէի ԱՄՆ–ի Հովնան սրբազանին: Այստեղ կոմիտե ստեղծեցինք և սկսեցինք փողհավաքել Ղարաբաղի համար: Ես խնդրեցի մեր Հովնան սրբազանին, որ նա ինձինչ–որ հաշվեհամար տա, որ ես փոխանցեմ Հայաստան: Տվեց ինձ Էջմիածնիհաշվեհամարը և ես ուղարկեցի այդ հաշվեհամարին՝ 100.000 ԱՄՆ դոլարի չափովռուբլի: Երկրորդ՝ ես ասել եմ, որ պետք է 5 միլիոն ռուբլի տամ, որովհետևՌուսաստանի հայերի միությունը փող էր հավաքում պատերազմում զոհվածներիընտանիքների, վիրավորների համար: Մենք աշխատում ենք պաշտպանությաննախարարության հետ՝ և՛ ՀՀ–ի, և՛ Ղարաբաղի։ Ես հետո ցույց կտամ, որ այդգումարը տվել եմ: Ես դա արդարանալու համար չեմ ասում, թող ինչ ուզում են գրեն»:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները նախկինի պես չեն և Ռուսաստանը այլևս Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ, Ա.Աբրահամյանն ասել է.
«Կան պետական հարաբերություններ: Այսօր Հայաստանը Ռուսաստանիամենամոտ քաղաքական և ռազմավարական գործընկերն է: Կան պայմանագրեր,ոչ ոք այդ պայմանագրերը չեղյալ չի համարում: Խնդիրը նրանում է, որ կան մեզանհանգստացող հարցեր, որոնց պատասխանը մենք ուզում ենք ստանալ: Այդհարցերն ինչո՞ւ այսօր թարմացան: Մենք բոլորս վաղուց գիտեինք, որՌուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել: Սա գալիս է ՀՀ իշխանությանթուլությունից: Ես ձեզ ասեմ, որ ժամանակին մենք չենք բարձրացրել այդխնդիրը: Այսօր Ռուսաստանի հայերի միությունն իր հայտարարությամբ ասում է՝գիտեք ինչ, այդ զենքով սպանում են ձեր դաշնակցին, ինչո՞ւ եք նորից ուզում զենքվաճառել: Մենք չենք կարող լռել: Դա չի նշանակում, որ մենք ուզում ենք, որ մերհարաբերությունները վատանան: Ռուսաստանը մեր գործընկերը եղել է, կա ևմնալու է: Մենք չենք կարող այդպես մակերեսային մոտենալ: 3 միլիոնից ավելիհայեր են ապրում Ռուսաստանում, մենք բոլորս շահագրգռված ենք, բոլորսմտածում ենք, որ մեր հարաբերությունները շատ լավ լինեն: Իսկ եթե խնդիրներկան, այդ խնդիրների մասին մենք պետք է խոսենք ժամանակին: Մենք թողնումենք, որ այդ խնդիրները դառնան մեծ խնդիրներ և սկսում ենք ասել՝ բա ինչպե՞սայդպես եղավ: Այսօր գնում է կռիվ, մենք բոլորս ուզում ենք Հայաստանի կողքինլինել, Հայաստանի իշխանության կողքին: Այսօր մենք բոլորս պետք է մոռանանքամեն ինչի մասին, որպեսզի մեր երկրին օգնենք: Երկար ժամանակ ոչ միհարազրուց չեմ տվել, բայց սա արդեն անվտանգությանն է վերաբերում»:
Նա ավելացրել է, որ բոլորը պետք է իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ անեն, որ ոչ մի զոհ չլինի, ապահովեն զինվորների, ժողովրդի ապահովությունն ու անվտանգությունը։
«Ազատության» թղթակիցը հարցրել է՝ այդ գաղափարին աջակցո՞ւմ եք, որ Հայաստանում մարդիկ կոչ են անում, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխներն իրենց գումարները տրամադրեն հիմնադրամին՝ Ղարաբաղում զենք գնելու համար:
«Հայաստանում ես չգիտեմ իրենք թալանել են, թե ոնց են հարստացել, դա իմ գործը չէ, դա դատախազության գործն է, բայց կարող եմ ասել, եթե իրենք ունեն ունեցվածք, հարուստ են, ունեն փող, օգնելու հնարավորություն, իրենք պե՛տք է օգնեն։ Առաջին հերթին իրե՛նք պետք է օգնեն»,–պատասխանել է Արա Աբրահամյանը։

Vesti.am