Մնում է՝ բանակն էլ պատժի բանակը խոպանի հետ շփոթող սպաներին
Այս օրերին Պաշտպանության բանակը դարձել է համազգային բանակ: Այսչափ պահեստազոր և կամավոր ընդունելով իր շարքերը` բանակը լայնորեն բացվել է հասարակության առջև իր խնդիրներով ու մարտահրավերներով: Բողոքի հետ միասին առաջացել է նաև ինքնակազմակերպման մեծ ալիք, երբ տարբեր խմբեր փորձում են լուծել մատակարարման, ընդհուպ տեխնիկական վերազինման խնդիրներ: Բազմաթիվ խնդիրներ կան, որ, օրինակ, վաշտի ավագի մակարդակի են, սակայն նախաձեռնողականության պակասը, ավելորդ բյուրոկրատիան զգալիորեն խանգարում են նման մանր հարցերի լուծմանը: Մեր հասարակությունները լոկալ և համընդհանուր մակարդակով ակտիվորեն մասնակցում են բանակի խնդիրների լուծմանը, մնում է, որ բանակն էլ ակտիվացնի ներսում կատարվող փոփոխությունները, ազատվի անարդյունավետ մեխանզիմներից, չծառայող սպաներից, վեր հանի նախկինում կատարված չարաշահումները, պատժի բանակը խոպանի հետ շփոթող սպաներին:

Հայկ Խանումյանի ՖԲ էջից