Ռուսաստանը ԼՂ խնդրի լուծման փուլային տարբերակ է առաջարկել. Մամեդյարով
Ռուսաստանի ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում «նման է սառցալեռան». Մալթայի իր պաշտոնակից Ջորջ Վելլայի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մամեդյարովն ասել է, որ կա նաև դրա «ստորին մասը»:
«Դեռ վաղ է բացահայտել մանրամասները: Նրանք հնչեցրել են որոշ հետաքրքիր գաղափարներ, որոնք հիմնված են նորացված մադրիդյան սկզբունքների վրա: Ռուսաստանի կողմից առաջարկների առաջ քաշումը նաև մեզ է հետաքրքրում: Ռուսաստանը մեզ առաջարկել է փուլային որոշում»:
...
«civilnet.am»–ը հիշեցնում է՝ շաբաթվա սկզբին հրապարակվել էր Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Bloomberg» գործակալությանը, որում նա ասել էր, որ ներկայում Հայաստանի համար «խելամիտ» չէ վերադարձը Ադրբեջանի հետ վիճելի տարածքների շուրջ խաղաղ բանակցություններին՝ առանց անվտանգության երաշխիքների: Սարգսյանը նշել էր, որ «չի տեսնում հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն»:
Սարգսյանի հարցազրույցից հետո ռուսական «Կոմերսանտը» բավական խիստ շեշտադրումներով հոդված էր հրապարակել, որում խոսվում էր «Երևանի դեմարշի» և «գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին բարդ դրության մեջ դնելու» մասին: «Կոմերսանտը» գրել էր, որ «հայկական կողմի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու առաջարկների կապակցությամբ արտահայտած վրդովմունքի ֆոնին ադրբեջանական կողմը երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերում՝ փորձելով ստանալ առավելագույն դիվանագիտական դիվիդենդներ»:
Նույն օրերին ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը «Washington Post» պարբերականի հետ զրույցում ասել էր, որ հայկական զորքերը «կարող էին պաշտպանել Ղարաբաղը առանց Ռուսաստանի օգնության»։

Աղբյուրը՝ «civilnet.am»