Ռոբերտ Քոչարյանը՝ ԼՂ խնդրի կարգավորման, Արցախի տնտեսական զարգացման և Արցախի փաստացի անկախության մասին (տեսանյութ)
Այս անգամ պատմական արխիվից ներկայացնում եմ Ռոբերտ Քոչարյանի ելույթը «Հայաստան-Սփյուռք» երկրորդ համաժողովի բացման արարողությունից (27.05.2002): Ելույթում շատ կոնկրետ ներկայացված են այն սկզբունքները, որոնց հիման վրա Քոչարյանը տեսնում էր հարցի կարգավորումը և, առհասարակ, Արցախի զարգացումը՝ որպես անկախ պետություն, բայց որպես այնպիսի պետություն, որը հանդիսանում է միջազգային հանրության անբաժան մասնիկ, և որի զարգացումը խարսխված է արևմտյան արժեքների վրա:
Տեսանյութի հետ մեկտեղ՝ ներկայացնում եմ նաև ելույթի տեքստը.
«Այսօր ես չեմ կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցին: Փորձեմ արտահայտվել բանաձեւերով.
- Մենք կողմ ենք խնդրի խաղաղ լուծմանը` բանակցությունների սեղանի շուրջ:
- Մենք անհրաժեշտ ենք համարում կարգավորման գործընթացին ԼՂՀ-ի ներգրավումը:
- Մենք ճանաչում ենք ԼՂՀի ինքնորոշման եւ ինքնապաշտպանության իրավունքը:
- Մենք պատասխանատու ենք ԼՂՀ-ի բնակչության անվտանգության համար: ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ ձեւավորվել է Սովետական Միության փլուզման պրոցեսների արդյունքում: Այստեղ չի կարող խոսք լինել որեւէ երկրի տարածքային ամբողջականության խախտման մասին, բացի Սովետական Միության տարածքի:
- Մենք պատրաստ ենք քննարկել կարգավորման հարցերը իրավական հարթությունում:
Ինձ հաճախ հարց են տալիս. «Որտեղ է զիջման սահմանը»: Անկախության եւ անվտանգության փաստացի մակարդակը: Ահա, սա է այն սահմանը, որից այն կողմ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում մենք չենք կարող զիջման գնալ:
ԼՂՀ-ն պետք է մնա հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում: Մենք պարտավոր ենք լրջորեն զբաղվել Ղարաբաղի տնտեսությամբ եւ սոցիալական ոլորտով: Հանգստանալ այս հարցում նշանակում է վտանգել ողջ ձեռքբերումները: Ինձ չեն գոհացնում ՀյուսիսՀարավ մայրուղու կառուցման տեմպերը: Բավարարված չեմ Ղարաբաղի տնտեսության մեջ արված ներդրումների ծավալներով: Առաջարկում եմ այս հարցերն ընդգրկել մեր խորհրդաժողովի առաջնահերթ որոշումների թվում:
Կարեւոր եմ համարում նաեւ, որ ԼՂՀ-ի պետականության կառուցումը համահունչ լինի եվրոպական արժեքներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, շուկայական բարեփոխումները Արցախին թույլ կտան ներդաշնակորեն ընդգրկվել միջազգային հանրության մեջ` նույնիսկ ներկա կարգավիճակով եւ ինչքան ավելի մեծ ներգրավվածություն լինի, այնքան ավելի հեշտ կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական շահերը պաշտպանել միջազգային ատյաններում»:

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից