Կարծիք

29.04.2016 11:40


Oրը մի տաս անգամ կուլակաթափությունից մի խոսեք

Oրը մի տաս անգամ կուլակաթափությունից մի խոսեք

Այսօր հայտնի ու քիչ հայտնի դեմքերը խոսում են կուլակաթափության անհրաժեշտության մասին այն դեպքում, երբ կուտակված հարստությունը երկրում ստեղծված բառդակի ոչ թե պատճառն է, այլ հետևանքը։ Հիմա կոչերը՝ հետևանքը վերացնելու համար, բավական նպաստավոր հող են նախապատրաստում այն մարդկանց համար (օրինակ Սերժ Սարգսյանի), որ մի քանի հետևանք վերացնելուց հետո լավ քողարկի պատճառը ու շարունակի երկիրը վարի տալ։

Այս երկրի դժբախտությունների հիմնական և միակ պատճառը ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ են։

Կեղծված ընտրությունների հետևանքով է, որ ազգի տականքը դարձել է կուլակ, բանակը՝ ոչ արդիական, քաղաքացին՝ ընչաքաղց, երկիրը՝ արտագաղթող, բնությունը՝ ավերված, տնտեսությունը՝ ՍԱՏԿԱԾ, քաղաքականությունը՝ բռնաբարված, ու այդպես շարունակ։

Ասածս ինչ է, որ սեփական անզուգականությունը ընդգծելու համար օրը մի տաս անգամ կուլակաթափությունից մի խոսեք։ Եթե իսկապես սրտացավ եք երկրի ու զինվորի համար, ապա մտածեք՝ ոնց անել, որ գործի Սահմանադրության երկրորդ հոդվածը՝ իշխանությունը վերդարձվի ժողովրդին։ Հակառակ դեպքում միայն ինքնագովազդ եք անում, ինչը ոչ միայն սիրուն չի, այլև զզվելի է։

Արփի Մաղսուդյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը