Քաղաքական

09.02.2011 12:00


«Wikileaks»–ը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի ազգականների տարագրման մասին

«Wikileaks»–ը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի ազգականների տարագրման մասին

«Wikileaks»-ը հերթական հրապարակումն է արել Հայաստանի վերաբերյալ։ Այս անգամ տարագրման խնդիրների վերաբերյալ հրապարակման մեջ հիշատակվում են նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա ազգակաները։

Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է.

«Ընդդիմության առաջնորդները կապվել են մեզ հետ՝ ապաստան և/կամ տուրիստական այցագիր ստանալու նպատակով, որպեսզի ճգնաժամի ժամանակահատվածն անցկացնեն ԱՄՆ-ում։ Նրանցից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի զարմիկն էր, ով, ԼՏՊ-ի տեղակալներից մեկի խոսքերով, հիմա գտնվում է ԱՄԷ-ում՝ վախենալով իր կյանքի համար։ ԼՏՊ-ի վստահված անձը դեսպանատուն է դիմել տուրիստական այցագիր ձեռք բերելու հարցում օգնություն ստանալու խնդրանքով և պնդում էր, թե Տիգրանը ԱՄՆ տարածքում հայտնվելուց հետո քաղաքական ապաստան խնդրելու մտադրություն չունի։

Մենք ԼՏՊ-ի ներկայացուցիչներին պարզաբանեցինք, որ հնարավորույթուն չունենալով համոզվել, թե որքանով է  Տիգրանի գործի բարեխիղճ տարվել, չենք կարող խառնվել այցագրի տրամադրման գործընթացին, այդ պատճառով այցագիր ստանալու համար նա պետք է ընդհանուր հիմունքներով դիմի Դուբայի գլխավոր հյուպատոսարան։

Լևոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթը, հոր պնդմամբ մինչև ընտրությունները մեկնել է Լոս-Անջելես, նորից իր կյանքին վտանգ սպառնալու դրդապատճառով։ Մեր տեղեկություններով՝ նա դեռևս չի վերադարձել։

Չնայած նրան, որ նման հաստատումների իսկությունը դժվար է որոշել, չի կարելի ժխտել այն փաստը, որ բռնությունը անկախությունից հետո Հայաստանում քաղաքական մշակույթի զարգացման նշանակալի գիծն է դարձել»։

Այս մասին տեղեկացնում է «rusrep.ru»-ն

Այս խորագրի վերջին նյութերը