Լրահոս

29.04.2016 09:07


Կկայանա Ավետիսյանների սպանության գործով հերթական արտագնա դատական նիստը

Կկայանա Ավետիսյանների սպանության գործով հերթական արտագնա դատական նիստը

2016 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 12:00-ին, կկայանա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հերթական արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:

Դատական նիստը տեղի կունենա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Հիշեցնենք՝ Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Վ. Պերմյակովը հրաժարվել է ցուցմունքեր տալուց. հրապարակվում են վերջինիս նախաքննական ցուցմունքերը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը