Երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը հավաքել էր ՀՀԿ-ի վերնախավին: Լրատվամիջոցներն ամբողջ օրը փորձում էին կռահել, պարզել, թե ինչ կարեւորության հարցեր պետք է քննարկի կառավարող կուսակցությունը: Տարբեր վարկածներ կային` ռազմական գործողություններ, ծանր բանակցություններ, անգամ` սեփական հրաժարականը: Ուշ երեկոյան ՀՀԿ խոսնակ Շարմազանովը հայտարարեց, որ քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Ահա եւ վերջ: Եւ ստացվում է, որ փաստորեն՝
1. Այս մարդիկ այս օրերին ժամանակ եւ տրամադրություն ունեն քննարկելու ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր՝ չանդրադառնալով ամենակարեւոր խնդիրներին: Սահմանին պատերազմ է, ամեն օր զոհեր, իսկ իշխանական վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկում է ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: 2. Այս մարդկանց, անկախ թշնամու հարձակումներից, ավերածություններից, նոր պատերազմի սպասումից, հետաքրքրում է բացառապես իրենց աթոռը, իրենց վերարտադրման սխեման: 3. Քաղաքական վերնախավն ամբողջությամբ կտրված է իրականությունից: Սա ամենամեծ վտանգն է, որ այսօր կախված է Հայաստանի գլխին: 4. Ուրիշներին կոչ են անում դադարեցնել քաղաքական գործունեությունը, համախմբվել նախագահի շուրջ, որոշ ուժեր էլ սիրով համաձայնվում են, բայց իրենք հրատապ նիստ են գումարում ներքաղաքական հարցեր քննարկելու համար: Ստացվում է, որ բոլորս պետք է դադարեցնենք քաղաքական գործունեությունը, լռենք հրատապ լուծումներ պահանջող հարցերի մասին, աչք փակենք ամեն ինչի վրա եւ համախմբվենք, որպեսզի քննարկենք ՀՀԿ-ի ներկուսակցական հարցերը եւ մի քանի հոգու վերարտադրման խնդիրը: 5. ՀՀԿ նիստի հաջորդ օրն էլ երկրի երկրորդ դեմքը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, հայտարարում է, թե հայկական կողմի կորցրած դիրքերը դիրքեր չի համարում, եւ որ մեր զենքերն էլ 80-ականների են, բայց կառուցողական: Հիմա այս հայտարարությունից հետո դիրքում կանգնած հայ զինվորը, զինվորականն ինչպե՞ս հասկանա իր կողմից պաշտպանվող դիրքը դի՞րք է, թե՞ դիրք չէ: Եւ, վերջին հաշվով, մինչեւ ե՞րբ է շարունակվելու այս անլուրջ եւ երկրի համար կործանարար մոտեցումն ամենակարեւոր հարցերի նկատմամբ:
Այս մարդկանց հետաքրքրում է բացառապես իրենց աթոռը
Երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը հավաքել էր ՀՀԿ-ի վերնախավին: Լրատվամիջոցներն ամբողջ օրը փորձում էին կռահել, պարզել, թե ինչ կարեւորության հարցեր պետք է քննարկի կառավարող կուսակցությունը: Տարբեր վարկածներ կային` ռազմական գործողություններ, ծանր բանակցություններ, անգամ` սեփական հրաժարականը: Ուշ երեկոյան ՀՀԿ խոսնակ Շարմազանովը հայտարարեց, որ քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Ահա եւ վերջ: Եւ ստացվում է, որ փաստորեն՝
1. Այս մարդիկ այս օրերին ժամանակ եւ տրամադրություն ունեն քննարկելու ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր՝ չանդրադառնալով ամենակարեւոր խնդիրներին: Սահմանին պատերազմ է, ամեն օր զոհեր, իսկ իշխանական վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկում է ներկուսակցական, ներքաղաքական հարցեր:
2. Այս մարդկանց, անկախ թշնամու հարձակումներից, ավերածություններից, նոր պատերազմի սպասումից, հետաքրքրում է բացառապես իրենց աթոռը, իրենց վերարտադրման սխեման:
3. Քաղաքական վերնախավն ամբողջությամբ կտրված է իրականությունից: Սա ամենամեծ վտանգն է, որ այսօր կախված է Հայաստանի գլխին:
4. Ուրիշներին կոչ են անում դադարեցնել քաղաքական գործունեությունը, համախմբվել նախագահի շուրջ, որոշ ուժեր էլ սիրով համաձայնվում են, բայց իրենք հրատապ նիստ են գումարում ներքաղաքական հարցեր քննարկելու համար: Ստացվում է, որ բոլորս պետք է դադարեցնենք քաղաքական գործունեությունը, լռենք հրատապ լուծումներ պահանջող հարցերի մասին, աչք փակենք ամեն ինչի վրա եւ համախմբվենք, որպեսզի քննարկենք ՀՀԿ-ի ներկուսակցական հարցերը եւ մի քանի հոգու վերարտադրման խնդիրը:
5. ՀՀԿ նիստի հաջորդ օրն էլ երկրի երկրորդ դեմքը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, հայտարարում է, թե հայկական կողմի կորցրած դիրքերը դիրքեր չի համարում, եւ որ մեր զենքերն էլ 80-ականների են, բայց կառուցողական: Հիմա այս հայտարարությունից հետո դիրքում կանգնած հայ զինվորը, զինվորականն ինչպե՞ս հասկանա իր կողմից պաշտպանվող դիրքը դի՞րք է, թե՞ դիրք չէ: Եւ, վերջին հաշվով, մինչեւ ե՞րբ է շարունակվելու այս անլուրջ եւ երկրի համար կործանարար մոտեցումն ամենակարեւոր հարցերի նկատմամբ:
Գեղամ Նազարյանի ՖԲ էջից