Կարծիք

28.04.2016 15:00


Շարմազանովը խոստովանում է, որ ներկայիս իշխանությունները ընտրակեղծիքների շնորհիվ են զբաղեցրել իշխանության ղեկը

Շարմազանովը խոստովանում է, որ ներկայիս իշխանությունները ընտրակեղծիքների շնորհիվ են զբաղեցրել իշխանության ղեկը

Բայց հետաքրքիր է, չէ՞: Մեկնաբանելով Վարդան Օսկանյանի հայտարարությունն այն մասին, որ արդեն 20 տարի է՝ Հայաստանում ընտրությունները կեղծվում են՝ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, փոխանակ պաշտպանի իր կուսակցության պատիվն ու ասի, որ իշխող ուժը երբեք նման քայլի չի գնացել, որդեգրում է «մենք վատն ենք, բայց մնացածն էլ մեզանից պակաս չեն» սկզբունքն ու մեղադրում Օսկանյանին այն բանում, որ վերջինս դեռ ԱԳ նախարար լինելու ժամանակ չի բարձրաձայնել այդ ընտրակեղծիքների մասին: Լավ, եթե նույնիսկ ենթադրենք, որ չի բարձրաձայնել, հիմա դա արդարացնո՞ւմ է ներկայիս իշխանությունների կողմից իրականացված տոտալ ընտրակեղծիքները:

Այսինքն, ստացվում է, որ Շարմազանովը, կամա թե ակամա, խոստովանում է, որ ներկայիս իշխանությունները ընտրակեղծիքների շնորհիվ են զբաղեցրել իշխանության ղեկը, բայց դա ոչինչ, քանի որ մնացածն էլ են կեղծել: Պրն Շարմազանով, այդ դեպքում միանգամից ասեիք. «Իսկ ինչո՞ւ ուրիշներին կարելի է, իսկ մեզ՝ ոչ», - անցնեիք-գնայիք, էլի:

Նինա Մարգարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը