Քաղաքական

28.04.2016 14:35


«Համախմբում» կուսակցության սկզբունքների կյանքի կոչումից կշահի նաեւ եզդիական համայնքը

«Համախմբում» կուսակցության սկզբունքների կյանքի կոչումից կշահի նաեւ եզդիական համայնքը

«Համախմբում» կուսակցության ստեղծելու մասին հայտարարության մեջ արծրածվում են այնպիսի արմատական փոփոխություններ կանխորոշող արտահայտություններ, ինչպիսիք են՝

Ա. իշխանություն–ընդդիմություն հարթության մեջ ամեն ինչի բաժանման մերժումը սևի և սպիտակի

Բ. Առկա իրավիճակում դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծումը եւ չիրացված ներուժի օգտագործումը

Գ. Քաղաքական ուժերի հետ երկխոսության ստեղծումը


Առաջինը թերեւս ամենաարդիականն է: Մեզնում տարածված մեթոդ է քաղաքական դաշտում ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերելը, մեր ունեցած առանց այդ էլ փոքր ռեսուրսների մեջ «մենք ու նրանք» ոչ մի տեղ չտանող բաժանում մտցնելը:

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարության մեջ այս կետի կարեւորությունը բանալի կարող է դառնալ իրավիճակը փոխելու համար, եւ կարող է հիմնային սկզբունք հանդիսանալ երկրում բոլոր ոլորտների բարեփոխումներ իրականցնելիս:

Շատ կարեւոր է նաեւ դիվանագիտական բացթողումները լրացնելուն ուղղված կետը , որը նպատակ ունի օգտագործելով այս հարթակում մեր հնարավորությունները՝ լուծել եւ Արցախի խնդիրը , եւ բալանսավորված քաղաքականություն վարել աշխարհաքաղաքական այնպիսի ճամբարների առկայության պայմաններում, ինչպիսիք են ԵՄ-ն եւ ԵՏՄ:

Այս ամենն իհարկե հնարավոր չէ առանց քաղաքական երկխոսության: «Համախմբումը» կարող է դառնալ յուրատեսակ պլատֆորմ երկրում գաղափարի շուրջ միավորվելու համար եւ խթան հանդիսանալ Հայաստանում քաղաքական սոլիդարության ստեղծմանը եւ դրա միջոցով Հայաստանի առաջընթացի ապահովմանը:

«Համախմբում» կուսակցության այս սկզբունքների կյանքի կոչումը դրական կանդրադառնա նաեւ Հայաստանի եզդի համայնքի համահայաստանյան հասարակաքաղաքական կյանքի ինտեգրացիայի մեծացմանն ու եզդիների էթնոմշակութային կյանքի վերելքին , քանի որ ազգային փոքրամասնությունները առաջընթաց են գրանցում միայն այն երկրներում, որտեղ առկա է գլխավոր հարցերի շուրջ միասնական մոտեցում , գաղափարների անշեղություն եւ առկա օրակարգի շուրջ հստակ աշխատանք:

Սաշիկ Սուլթանյան
Եզդի հասարակական գործիչ

«Top-news.am»

Այս խորագրի վերջին նյութերը