Կարծիք

28.04.2016 14:15


Օսկանյանն ազնվություն ու քաղաքական կամք է դրսևորում՝ բարձրաձայնելու երկրի համար իսկապես կարևոր նշանակություն ունեցող խնդիրները (տեսանյութ)

Օսկանյանն ազնվություն ու քաղաքական կամք է դրսևորում՝ բարձրաձայնելու երկրի համար իսկապես կարևոր նշանակություն ունեցող խնդիրները (տեսանյութ)

Վարդան Օսկանյանի այս ելույթը արդեն իսկ շահարկումների առիթ է դառնում, այնինչ մարդը ազնվություն ու քաղաքական կամք է դրսևորում՝ բարձրաձայնելու երկրի համար իսկապես կարևոր նշանակություն ունեցող խնդիրները։ Իսկ ու՞մ համար է գաղտնիք, որ ընտրությունները Հայաստանում այս կամ այն չափով կեղծվել են միշտ։ Թերևս միայն Բագրատյանն է հիշում միայն իրեն հայտնի այլընտրանքային իրականության մեջ գոյություն ունեցող Հայաստանի «երանելի ժամանակները», երբ ԼՏՊ-ն նախագահ էր, երկիրն էլ հասել էր եվրոպական զարգացած ժողովրդավարությունների մակարդակին ու ծաղկում էր։

Այո, ընտրությունները կեղծվել են, Օսկանյանն էլ իշխանության մաս է կազմել այդ տարիներին։ Նա եղել է ԱԳ նախարար ու չի զբաղվել ակտիվ քաղաքականությունով։ Իսկ ինչպե՞ս են պատկերացնում Օսկանյանի քննադատները, որ ԱԳ նախարարը բարձրաձայներ ընտրակեղծիքների մասին, պայքարեր դրանց դեմ։ Ո՞նց։ Չէ, անկեղծ հարց եմ տալիս՝ ակնկալելով պատասխան․․․Ես այլ բան եմ տեսել, որ Օսկանյանն այս՝ հիրավի հանցագործ ռեժիմի հետ չի աշխատել և ակտիվ քաղաքականության մեջ մտել է որպես ընդդիմադիր գործիչ և ազնիվ ընդդիմադիր գործիչ։ Անվերջ կարելի է երեսով տալ, թե ինքը Սերժ Սարգսյանի հետ է աշխատել, Քոչարյանի թմից է եղել և այլն՝ անտեսելով այն, ինչ նա հիմա է անում։ Կարելի է լսել Տեր-Պետրոսյանին, Նիկոլին ու մնացածին և հիանալ նրանց մտքի թռիչքով «խիզախությամբ» և անտեսել այն, որ ԼՏՊ-ն այս 8 տարիների ընթացքում անընդհատ«երկխոսում է» ՍՍ-ի հետ, ծապահարել Փաշինյանի պոպուլիստական ելույթներին ու սադրանքներին ԱԺ-ում՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ դատարկ ֆարսի միջոցով նա իրականում պաշտպանում է Սերժ Սարգսյանին՝ նաև իմպիչմենտի գործընթաց հարուցելու փորձով։ Կարելի է այդ ամենն անել ու սպասել, թե երբ է ոտքերն ամպոտ մի հրեշտակ իջնելու երկնքից ու փրկի Հայաստանը․․․ասա՝ ուշ չլինի)

Նարեկ Սանթուրյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը