Քաղաքական

28.04.2016 13:00


Է. Վարդանյան. «Այսուհետ ընտրություններ են լինելու «մայլաների», թաղերի, կլանների միջև»

Է. Վարդանյան. «Այսուհետ ընտրություններ են լինելու «մայլաների», թաղերի, կլանների միջև»

ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր ԸՕ-ին վերաբերող իր ելությում նշել է, որ ընտրական գործընթացների հարցում հանրային վստահությունը զրոյական է.

«Հանրային վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ չկա: Հանրային վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ զրոյական է: Հետևաբար, նոր Ընտրական օրենսգիրքը պետք է լուծի ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման հարցը: ԸՕ-ն պետք է սահմանի այնպիսի մեխանիզմներ, որպեսզի հերթական ընտրություններից հետո հանրության մոտ չլինի միևնույն հուսալքությունը», - ասաց Էլինար Վարդանյանը:

Էլինար Վարդանյանի կարծիքով ԱԺ ներկայացված և քննարկվող ԸՕ նախագիծը չի ապահովում հանրային վստահության բարձրացումը, այն չի ապահովում նաև անցումը մաքուր համամասնական ընտրական համակարգին:

-Իմ գնահատմամբ՝ սա թաքնված մեծամասնական համակարգ է: Այլ պետություններում այս համակարգը գուցե իդեալական է գործում: Մեր երկիրը, մեր երկրում գործող ավանդույթները բավարար չեն, որ մենք ասենք, որ դա համամասնական ընտրակարգ է:

Ըստ պատգամավոր Վարդանյանի՝ ներկայացված ընտրական համակարգը պահպանելու է ընտրակեղծիքների մեխանիզմները:

Ինչ վերաբերվում է տարածքային կուսակցությունների ստեղծմանը, պատգամավորը մտահոգություն է հայտնել այդ խնդրի վերաբերյալ.

«Մենք քաղաքական գործընթացները տեղափոխելու ենք կլանային, թաղային հարաբերությունների մակարդակ: Այսուհետ ընտրություններ են լինելու ոչ թե քաղաքական կուսակցությունների միջև, այլ «մայլաների», թաղերի, կլանների, որովհետև միախառնվելու են քաղաքական և կլանային հարաբերությունները: Այսպե՞ս ենք փորձելու հանրային վստահությունը բարձրացնել ընտրական համակարգի նկատմամբ», - հավելելով, որ ներկայացված նախագծի շուրջ չկա նաև կոնսենսուս:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը