Աշխարհ

28.04.2016 12:15


Բորդյուժա. «ԻՊ զինյալները բուժում են ստանում Թուրքիայում»

Բորդյուժա. «ԻՊ զինյալները բուժում են ստանում Թուրքիայում»

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները բուժում են ստանում Թուրքիայում։ «Գազետայի» փոխանցմամբ՝ Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով համաժողովում նման հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Եվ այսօր ԻՊ զինյալները վերականգնվում ու բուժում են ստանում Թուրքիայի տարածքում»,–նշել է Բորդյուժան։

Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակ է եղել նաև 90–ականներին՝ չեչենական պատերազմի տարիներին.

«Այդ ժամանակ գրոհայինները նույնպես վերականգնվում ու բուժում էին ստանում Թուրքիայի Հանրապետության տարածքում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը