Աշխարհ

28.04.2016 12:05


Հայոց ցեղասպանության եւ Ադրբեջանի վայրագությունների միջեւ անմիջական կապ կա. կոնգրեսական Փալոնե

Հայոց ցեղասպանության եւ Ադրբեջանի վայրագությունների միջեւ անմիջական կապ կա. կոնգրեսական Փալոնե

Ակնհայտ է Հայոց ցեղասպանության եւ Ադրբեջանի վայրագությունների միջեւ անմիջական կապը։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանությանը նվիրված երեկոյի ժամանակ ասել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն: Փոխանցում է «NEWS.am»-ի թղթակիցը։

«Ակնհայտ զուգահեռներ կարելի է տանել 1915-ի Հայոց ցեղասպանության եւ վերջին վայրագությունների միջեւ, որոնց ենթարկվել են հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք»,- ընդգծել է Փալոնեն՝ հավելելով, որ ինքը շատ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի կապակցությամբ։

«Երկար ժամանակ Ղարաբաղի եւ Հայաստանի ներկայացուցիչները մատնացույց էին անում Ադրբեջանի եւ մասնավորապես երկրի նախագահի ռազմական հռետորաբանությունը։ Երկար ժամանակ գնդակոծություններ եւ սպանություններ էին տեղի ունենում, իրավիճակը վատանում էր, լուրջ բախումն անխուսափելի էր թվում։ Եվ ահա տեղի ունեցավ ամենախոշոր բախումը՝ լուրջ զինատեսակներով»,- նշել է Փալոնեն՝ ասելով, որ ԱՄՆ-ը պետք է սանձահարի Ադրբեջանին եւ նրան վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ։

Աղբյուրը՝ «NEWS.am»

Այս խորագրի վերջին նյութերը