ՀՌԱԿ Հայ Դատի Իրավաց Խորհրդի եզրակացությունները հայ-թուրքական արձանագրությունների օրինականության վերաբերյալ
Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհուրդը ուսումնասիրելով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «հայ-թուրքական երկու արձանագրությունների» համապատասխանումը ՀՀ օրենսդրութանը, ինչպես նաև այդ գործընթացին նախորդած նախապատրաստական աշխատանքները, դրանք որակում է ՀՀ օրենքներին հակասող գործառույթներ, որոնք իրականացրել է ՀՀ կառավարությունը, եւ առաջարկում է լուծումներ:
Ստորեւ ներկայացված ուսումնասիրությունները հիմնված են Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության հռչակագրի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի վրա:
1. Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ ենթակետի, Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրություններն իրենց էությամբ միջազգային պայմանագրեր են, որի մասին բացահայտ չի խոսվում, այլ ՀՀ կառավարության կողմից ներկայացվում է որպես արձանագրություններ:
2. Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով կարգավորվում են'
այլ պետությունների հետ բարեկամությանևհամագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, հաշտության, քաղաքական կամ ռազմական դաշինք ստեղծելու կամ դրան անդամակցելու, սահմանային, տարածքայինհարցերլուծելու, միջազգային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, դիվանագիտականևհյուպատոսականհարաբերություններհաստատելու, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալու կամ դրանք տրամադրելու, ֆինանսական համագործակցության և Հայաստանի Հանրապետության կենսական շահերին վերաբերող այլ հարաբերություններ:
Ստացվում է, որ ընդգծված բոլոր արտահայտություններն առկա են հայ-թուրքական արձանագրությունների մեջ: Ընդգծված արտահայտություններից հետեւում է, որ որքան էլ ՀՀ կառավարությունը փորձում է աշխարհասփյուռ հայությանը համոզել, թե արձանագրություններում սահմանային կամ տարածքային որեւէ հարց չկա, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման խնդիրն առկա է, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի "ա" ենթակետը, որտեղ ասվում է.
-Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ
Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝
ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետականսահմանիփոփոխություն:
Հակառակ պարագայում ՀՀ նախագահը կօգտվեր ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 16-ով իրեն վերապահված իրավունքից, որտեղ նշված է.
Հոդված 16
Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունեն բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ և ստորագրել դրանք:
Վերը նշվածից հետեւում է, որ արձանագրություններում առկա է տարածքային-սահմանային խնդրի կարգավորում, հակառակ պարագայում ՀՀ նախագահը արձանագրությունները չէր հանձնի ՀՀ Ազգային Ժողովի վավերացմանը, այլ կիրականացվեր այն ընթացակարգը, որը ՀՀ անկախացումից հետո իրականացվեց բազմաթիվ միջպետական դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ հաստատելու պարագայում' առանց ՀՀ Ազգային Ժողովի վավերացման, մանավանդ առկա են ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրմանը հավասարազոր է ճանաչվում դիվանագիտական ուղիներով նոտաներիփոխանակման միջոցով կողմերի միջև համապատասխան բնագավառում հարաբերություններ հաստատելու մասին համաձայնության ձեռքբերումը:
3. Արձանագրությունների տեսքով նմանատիպ միջազգային պայմանագիր կնքելուց առաջ, համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի դրույթների' Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությանը համաձայնություն են տվել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ապա պետք է կայացվի Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշումներ:
Վերը շարադրվածից հետեւում է, որ հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստական գործընթացում, որեւէ նախագահական կամ կառավարական որոշում չի կայացվել, այլ գաղտնի պայմաններում իրականացվել է արձանագրությունների նախապատրաստական գործընթաց եւ կատարվածը հանրությանը կանգնեցրել է փաստի առջեւ, որն արտահայտվեց.
- 2009 թվականի ապրիլի 23-ին "ճանապարհային քարտեզի" մասին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ' ի դեմս երկու երկրների արտգործնախարարների,
-2009 թվականի օգոստոսի 31-ին "հայ-թուրքական երկու արձանագրությունների" նախաստորագրման մասին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ' ի դեմս երկու երկրների արտգործնախարարների:
Գաղտնի գործելու պարագայում խախտվել է նաեւ ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 18-ի 5-րդ ենթակետը, որտեղ նված է.
Միջպետական կամ միջկառավարական միջազգային պայմանագրի նախաստորագրումից կամ այլ ձեւով դրա տեքստի փոխհամաձայնեցումից հետո' ստորագրումից առնվազն 10-օր առաջ, արտաքին գործերի նախարարությունն այդ մասին ծանուցում է Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ կառավարությանը՝ հնարավորինս հայտնելով դրա ստորագրման վայրի եւ ժամկետի, ինչպես նաեւ ստորագրման պահին այդ պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմից առարկություն արվելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին։
ՀՀ արտգործնախարարի կողմից նմանատիպ գործառույթ իրականացնելու պարագայում ՀՀ քաղաքացիները կիրազեկվեին օգոստոսի 31-ին նախաստորագրվելիք "հայ-թուրքական երկու արձանագրությունների" ե'ւ բովանդակության, ե'ւ վայրի, ե'ւ ժամկետների մասին: Ստացվում է' ՀՀ արտգործնախարարը բացահայտ խախտել է վերը նշված օրենքը:
4. Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագծին ընթացք տալը իրականացվում է հետեւյալ հերթականությամբ.
-համաձայնեցման նպատակով' Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագիծն ստանալուց հետո' 15-օրյա ժամկետում, շահագրգիռ գերատեսչությունները պարտավոր են իրենց կարծիքը կամ դիտողությունները և առաջարկությունները ներկայացնել իրավասու գերատեսչություն,որը չի արվել մինչ օգոստոսի 31-ը' "հայ-թուրքական երկու արձանագրությունների" նախաստորագրումը :
Նույն հոդվածի առնչությամբ կատարվել է հաջորդ օրինախախտումը, որտեղ նշվում է, որ.
համաձայնեցման նպատակով ներկայացված Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նախագիծը կազմողին առաջարկում է վերացնել դրանք, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող դրույթների առկայության դեպքում նախագիծը կազմողի ուշադրությունն է հրավիրում նման դրույթների պահպանման նպատակահարմարության վրա:
Վերը շարադրածից հետեւում է, որ միջպետական պայմանագրի'"հայ-թուրքական երկու արձանագրությունների" նախագիծը պետք է ՀՀ Սահմանադրական դատարան գնար փորձաքննության, այլ ոչ թե արդեն ստորագրված արձանագրությունները, հետեւաբար խախտվել է օրենքի այս դրույթը եւս:
Շարադրվածի մասին է փաստում նաեւ ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նշված այն դրույթը, որ
-միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից կարող է նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման և նախաստորագրման համար սույն օրենքով նախատեսված բոլոր գործողություններն ավարտվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ այդպիսի պայմանագիր կնքելու հանձնարարականով:
Նույն հոդվածի առնչությամբ կատարվել է եւս մեկ օրինախախտում, որտեղ կա հետեւյալ պահանջը.
-շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները կամ դիտողություններն ու առաջարկություններն ստանալուց հետո' 10-օրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունն ուսումնասիրում է դրանք, անհրաժեշտության դեպքում լրամշակում կամ վերամշակում է պայմանագրի նախագիծը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Մինչ օրս հանրությանը հայտնի չէ' "հայ-թուրքական երկու արձանագրություններին"
առնչություն ունեցող հայկական-պետական գերատեսչությունների որեւէ կարծիք երկու երկրների միջեւ բազմակողմանի հարաբերություններ հաստատելու կապակցությամբ, որ եւս փաստում է օրենքի խախտման մասին:
Ուսումնասիրությունները փաստեցին, որ "հայ-թուրքական երկու արձանագրությունների" նախաստորագրման եւ վավերացման գործընթացը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից բազմակի օրինախախտումներով, ինչպես նաեւ արձանագրվել են.
-"հայ-թուրքական երկու արձանագրությունների" թուրքական կողմի անազնիվ պահվածք,
-սույն գործընթացին իրեն "մեջ գցող" եւ ռազմատենչ հայտարարություններ իրականացնող ադրբեջանական ղեկավարության հակահայկական գործելաոճ, հետեւաբար
Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհուրդը առաջարկում է ՀՀ կառավարությանը հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ.
Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 57-ի 2.1-րդ ենթակետի, որտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել եթե' Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով պատերազմական կամ այլ ռազմական դրության մեջ, տնտեսական կամ այլ շրջափակման մեջ կամ երկրաշարժի, բնական այլ աղետի կամ այլ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ, օբյեկտիվ պատճառների բերմամբ հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարել իր ստանձնած պարտավորությունները,
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը
հայտարարում է.
-ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ե'ւ պատերազմական գործողությունների մեջ (քանի որ զինադադարը նույնպես համարվում է պատերազմի առկայության փաստարկ), ե'ւ տնտեսական շրջափակման մեջ միաժամանակ, հետեւաբար մինչ տարածաշրջանային կայունությանը խանգարող գործոնները չվերանան, Հայաստանի Հանրապետությունը չի կարող միջազգային պայմանագիր կնքել տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունների հետ.
-տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունները մոտ ապագայում իրենց գործելաոճից չհրաժարվելու պարագայում, ՀՀ կառավարությունը սկսելու է գործընթաց տարածաշրջանային բոլոր վեճերը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային Դատարան տեղափոխելու ուղղությամբ.
-ՀՀ կառավարությունը Հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունն է հայտնում բոլոր միջնորդ կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոք փորձեցին տարածաշրջանային խնդիրները լուծել զուտ բանակցային գործընթացներով, սակայն ոչ հայկական կողմի մեղքով գրանցվեցին բոլոր կողմերի համար ոչ ցանկալի արդյունքներ:
ՀՌԱԿ Հայ Դատի Իրավաց Խորհրդի եզրակացությունները հայ-թուրքական արձանագրությունների օրինականության վերաբերյալ
Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհուրդը ուսումնասիրելով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «հայ-թուրքական երկու արձանագրությունների» համապատասխանումը ՀՀ օրենսդրութանը, ինչպես նաև այդ գործընթացին նախորդած նախապատրաստական աշխատանքները, դրանք որակում է ՀՀ օրենքներին հակասող գործառույթներ, որոնք իրականացրել է ՀՀ կառավարությունը, եւ առաջարկում է լուծումներ:
Ստորեւ ներկայացված ուսումնասիրությունները հիմնված են Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության հռչակագրի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի վրա:
1. Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ ենթակետի, Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրություններն իրենց էությամբ միջազգային պայմանագրեր են, որի մասին բացահայտ չի խոսվում, այլ ՀՀ կառավարության կողմից ներկայացվում է որպես արձանագրություններ:
2. Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով կարգավորվում են'
այլ պետությունների հետ բարեկամության և համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, հաշտության, քաղաքական կամ ռազմական դաշինք ստեղծելու կամ դրան անդամակցելու, սահմանային, տարածքային հարցեր լուծելու, միջազգային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ հաստատելու, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալու կամ դրանք տրամադրելու, ֆինանսական համագործակցության և Հայաստանի Հանրապետության կենսական շահերին վերաբերող այլ հարաբերություններ:
Ստացվում է, որ ընդգծված բոլոր արտահայտություններն առկա են հայ-թուրքական արձանագրությունների մեջ: Ընդգծված արտահայտություններից հետեւում է, որ որքան էլ ՀՀ կառավարությունը փորձում է աշխարհասփյուռ հայությանը համոզել, թե արձանագրություններում սահմանային կամ տարածքային որեւէ հարց չկա, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման խնդիրն առկա է, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի "ա" ենթակետը, որտեղ ասվում է.
-Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ
Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝
ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն :
Հակառակ պարագայում ՀՀ նախագահը կօգտվեր ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 16-ով իրեն վերապահված իրավունքից, որտեղ նշված է.
Հոդված 16
Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունեն բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ և ստորագրել դրանք:
Վերը նշվածից հետեւում է, որ արձանագրություններում առկա է տարածքային-սահմանային խնդրի կարգավորում, հակառակ պարագայում ՀՀ նախագահը արձանագրությունները չէր հանձնի ՀՀ Ազգային Ժողովի վավերացմանը, այլ կիրականացվեր այն ընթացակարգը, որը ՀՀ անկախացումից հետո իրականացվեց բազմաթիվ միջպետական դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ հաստատելու պարագայում' առանց ՀՀ Ազգային Ժողովի վավերացման, մանավանդ առկա են ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրմանը հավասարազոր է ճանաչվում դիվանագիտական ուղիներով նոտաների փոխանակման միջոցով կողմերի միջև համապատասխան բնագավառում հարաբերություններ հաստատելու մասին համաձայնության ձեռքբերումը:
3. Արձանագրությունների տեսքով նմանատիպ միջազգային պայմանագիր կնքելուց առաջ, համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի դրույթների' Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությանը համաձայնություն են տվել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ապա պետք է կայացվի Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշումներ:
Վերը շարադրվածից հետեւում է, որ հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստական գործընթացում, որեւէ նախագահական կամ կառավարական որոշում չի կայացվել, այլ գաղտնի պայմաններում իրականացվել է արձանագրությունների նախապատրաստական գործընթաց եւ կատարվածը հանրությանը կանգնեցրել է փաստի առջեւ, որն արտահայտվեց.
- 2009 թվականի ապրիլի 23-ին "ճանապարհային քարտեզի" մասին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ' ի դեմս երկու երկրների արտգործնախարարների,
-2009 թվականի օգոստոսի 31-ին "հայ-թուրքական երկու արձանագրությունների" նախաստորագրման մասին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ' ի դեմս երկու երկրների արտգործնախարարների:
Գաղտնի գործելու պարագայում խախտվել է նաեւ ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 18-ի 5-րդ ենթակետը, որտեղ նված է.
Միջպետական կամ միջկառավարական միջազգային պայմանագրի նախաստորագրումից կամ այլ ձեւով դրա տեքստի փոխհամաձայնեցումից հետո' ստորագրումից առնվազն 10-օր առաջ, արտաքին գործերի նախարարությունն այդ մասին ծանուցում է Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ կառավարությանը՝ հնարավորինս հայտնելով դրա ստորագրման վայրի եւ ժամկետի, ինչպես նաեւ ստորագրման պահին այդ պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմից առարկություն արվելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին։
ՀՀ արտգործնախարարի կողմից նմանատիպ գործառույթ իրականացնելու պարագայում ՀՀ քաղաքացիները կիրազեկվեին օգոստոսի 31-ին նախաստորագրվելիք "հայ-թուրքական երկու արձանագրությունների" ե'ւ բովանդակության, ե'ւ վայրի, ե'ւ ժամկետների մասին: Ստացվում է' ՀՀ արտգործնախարարը բացահայտ խախտել է վերը նշված օրենքը:
4. Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագծին ընթացք տալը իրականացվում է հետեւյալ հերթականությամբ.
-համաձայնեցման նպատակով' Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագիծն ստանալուց հետո' 15-օրյա ժամկետում, շահագրգիռ գերատեսչությունները պարտավոր են իրենց կարծիքը կամ դիտողությունները և առաջարկությունները ներկայացնել իրավասու գերատեսչություն, որը չի արվել մինչ օգոստոսի 31-ը' "հայ-թուրքական երկու արձանագրությունների" նախաստորագրումը :