Կարծիք

28.04.2016 11:00


Մենք նպատակ ունենք լրջորեն ներազդելու Հայաստանի քաղաքական գործընթացների վրա

Մենք նպատակ ունենք լրջորեն ներազդելու Հայաստանի քաղաքական գործընթացների վրա

Երեկ հրապարակվեց «Համախմբում» կուսակցության (անգլերեն՝ Unity, ռուսերեն՝ Единение) նախաձեռնող խմբի հայտարարությունը՝ կուսակցության հիմնադրման մասին: Այս պահին կուսակցության նախաձեռնող խմբում ներգրավված է Ազգային ժողովի չորս պատգամավոր՝ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և ես, ինչպես նաև մեկ տասնյակ պատկառելի համախոհներ: Մենք նպատակ ունենք լրջորեն ներազդելու Հայաստանի քաղաքական գործընթացների վրա:

Այժմ, երբ նոր Սահմանադրությամբ մեր ողջ կառավարման ձևը խարսխված է լինելու կուսակցական համակարգի վրա, մեր կուսակցությունը նոր մշակույթ կբերի կուսակցաշինության և դրա գործելաոճի մեջ: Մենք կլինենք բաց և թափանցիկ, հնարավորություն կտանք յուրաքանչյուր անհատի ինքնադրսևորվելու, կապահովենք սերնդափոխությունը, համարձակորեն և ազնվորեն կբարձրացնենք և կխոսենք առկա թերությունների, ձախողումների և երկրի առաջ ծառացած խնդիրների մասին, ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգության և արտաքին քաղաքական հարցերում կառաջարկենք հստակ և նպատակային լուծումներ:

Վերջապես, խորհրդարանական հաջորդ ընտրություններին ընդառաջ կփորձենք ձևավորել նոր քաղաքական բևեռ և մեր հանրության ու ընտրողների համար հանդիսանալ այլընտրանք իշխող քաղաքական ուժին:

Այդ ճանապարհին մենք պատրաստ կլինենք, առանց որևէ բացառության, համագործակցելու քաղաքական բոլոր այն ուժերի, կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են երկրում տեսնել արմատական փոփոխություններ:

Վարդան Օսկանյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը