Աշխարհ

28.04.2016 11:00


«Ֆեյսբուքն» ու «Ինսթագրամը» կարող են ընկճախտի պատճառ դառնալ

«Ֆեյսբուքն» ու «Ինսթագրամը» կարող են ընկճախտի պատճառ դառնալ

Սելֆորդի համալսարանի գիտնականները մի շարք ուսումնասիրությունների ընթացքում եկել են այն եզրակացության, որ շփումը սոցիալական ցանցերում, օրինակ՝ «Ֆեյսբուքում» կամ «Ինսթագրամում», կարող է ընկճախտի պատճառ դառնալ:

Ինչպես տեղեկացնում է «Life»-ը, հետազոտությունների միջոցով հաջողվել է պարզել, որ սոցցանցերում մեկ շաբաթ անցկացնելուց հետո ընկճախտի մակարդակն աճել է:

«Բոլոր նրանց մոտ, ովքեր հաճախ ենք օգտվում սոցցանցերից, կարող է նախանձի զգացմունք առաջանալ սոցցանցի ընկերների հանդեպ: Օրինակ՝ ցուրտ ու անձրևոտ եղանակին դուք նստած եք տանը, իսկ համացանցի նորությունների ձեր ժապավենում հայտնվում են ակումբներում զվարճացող կամ լողափերում հանգստացող ձեր ծանոթների նկարները», - պարզաբանում են գիտնականները:

Ըստ նրանց՝ թեև սոցիալական ցանցերն օգնում են մեզ միշտ կապի մեջ լինել, սակայն պետք չէ մոռանալ, որ այնտեղ հայտնված նկարներն արվում են մարդկանց կյանքի լավագույն պահերին:

«Մեզանից շատերը կնախընտրեն տեղադրել նկար, որն արված է ինչ-որ խնջույքի, այլ ոչ թե գիշերազգեստով աման լվանալու ժամանակ: Իսկ նրանց մոտ, ովքեր այդքան էլ գոհ չեն իրենց կյանքից, կարող է տպավորություն ստեղծվել, որ շրջապատում բոլոր մարդկանց կյանքն ավելի հետաքրքիր է և լավը», - եզրակացնում է Սելֆորդի համալսարանի դասախոս Մարկ Վիդոուսոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը