Աշխարհ

28.04.2016 09:45


Թոներ. «Խստագույնս դատապարտում ենք ԼՂ շփման գծում ցանկացած բռնություն»

Թոներ. «Խստագույնս դատապարտում ենք ԼՂ շփման գծում ցանկացած բռնություն»

«Մենք ի սկզբանե ոգևորված էինք՝ կարծելով, թե հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարված իրավիճակը պահպանվում է։ Պետքարտուղարը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։ Մինսկի խմբի մեր համանախագահը այցելել է տարածաշրջան: Մենք կապի մեջ ենք երկու կառավարությունների հետ, հակամարտության բոլոր կողմերի հետ, և մեր ուղերձն անփոփոխ է՝ խստագույնս դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել բանակցային գործընթացի վերականգնումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Մարկ Թոները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը