Կարծիք

28.04.2016 09:23


Քիչ է մնում՝ խելագարվես

Քիչ է մնում՝ խելագարվես

Քիչ է մնում՝ խելագարվես։ Նայում ես, բոլոր զոհվածներն աղքատության ճիրաններում են մեծացել, իսկ սրանց ցոփության սահմաններն անսահմանությունն է, ու դեռ համարձակվում են հակադարձել։ Գոնե լռե՛ք, քաշվե՛ք ձեր պատյանները ու դուրս մի՛ եկեք։ Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչեր կարող են տեղի ունենալ։

...

Հակառակորդը գիշերը նորից հրետակոծել է Մատաղիսը եւ էդ ուղղության դիրքերը։ Մեր հրետանին գիշերը հուժկու հարվածներ է հասցրել նրանց կրակակետերին։ Հիմա հանգիստ է։

...

Շփման գծից տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող ադրբեջանական բնակավայրերում խուճապ է սկսվել։ Զինվորականները փորձում են կանխել մարդկանց արտահոսքը, սակայն դա կարծես չի հաջողվում։ Ալիեւը նորից իր քաղաքացիներին փախստական է դարձնում։ Խուճապային տրամադրություններ են նաեւ դիրքերում կանգնած զինվորների մոտ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է բանակի բարձրաստիճան սպաներին առաջնագծում հանդիպումներ կազմակերպել անձնակազմի հետ՝ զինվորների ոգին բարձրացնելու համար։ Բայց այնտեղ բոլորն էլ հիշում են նախորդ պատերազմը։ Հայ զինվորը նորից ստիպում է, որ ամեն ինչից զատ՝ նախ իր հետ պետք է հաշվի նստի Ալիեւը։

Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը