Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է փողերի լվացման համար
Անկախ ստուգումը Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի վարչապետության օրոք տեղի ունեցած խարդախության և պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման դեպքերի ապացույցներ է հայտնաբերել։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել «Украинская правда» ինտերնետային պարբերականում՝ հղում անելով արտասահմանցի իրավաբաններին, որոնք իրականացրել են ստուգումը։
Ուկրաինայի կառավարությունն այս տարվա մայիսին ամերիկյան «Trout Cacheris», PLLC կազմակերպությունների հետ համաձայնագիր է ստորագրել՝ ստուգում անցկացնել երկրի բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ 2008-09թթ. և 2010թ. առաջին եռամսյակի համար, երբ նախարարների կաբինետը ղեկավարում էր ընդդիմության ներկայիս առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն։
Արտասահմանցի իրավաբանների տարածած հաղորդագրության մեջ ասված է, թե ստուգումները խարդախության և պետական միջոցները ոչ նպատակային օգտագործելու ապացույցներ են ի հայտ բերել։