Կարծիք

27.04.2016 16:15


Կարեն Անդրեասյանը՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ նորաստեղծ կուսակցության մասին

Կարեն Անդրեասյանը՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ նորաստեղծ կուսակցության մասին

Այսօրվա իրավատնտեսական և քաղաքական հարաբերությունները դարձել են հարյուր հազարավոր մարդկանց համար հույսի կորստի, ունեզրկման, աղքատության և արտագաղթի պատճառ…
Խորհրդային Միության փլուզումից հետո հայտարարված բազմակուսակցական համակարգն ու շուկայական տնտեսությունը գործնականում կյանքի չկոչվեցին…
Հայաստանի քաղաքացուն տանք իրատեսական ծրագրերի վրա կառուցված ապագայի տեսլական…
Այս մտքերը վերցրել եմ այսօր հիմնադրվող ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հայտարարությունից: Համանման մտքեր կիսելը, տարածելը կամ օգտագործելը հենց այն հանրային համախմբումն է, որն, իմ պատկերացմամբ, ցանկանում են տեսնել Վարդան Օսկանյանն ու նրա հարգարժան գաղափարակիցները:
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը