Քաղաքական

27.04.2016 15:30


Վ. Օսկանյան. «Հաջորդ խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու»

Վ. Օսկանյան. «Հաջորդ խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու»

–Հաջորդ խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու: Այդ ընտրություններով է որոշվելու մեր երկրի ապագան, այդ պատճառով համարում ենք, որ առանձին-առանձին քաղաքական ուժերը, որոնք նույն նպատակն են դրել իրենց առջև, պետք է փորձեն միասին ճանապարհ անցնել,–այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ կուսակցությունը մտադիր է մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին և իշխանություն ձևավորել։

–Մենք փորձելու ենք ներկայանալ որպես առանցքային քաղաքական բևեռ և ընտրությունների օրերին հանդիսանալու ենք ժողովրդի և մեր հասարակության համար իսկական այլընտրանք իշխող քաղաքական ուժին,– շեշտել է գործիչը։

Դիտարկմանը, որ ինքը Օսկանյանը հայտարարել էր, որ երկու տասնամյակ Հայաստանում ընտրությունները կեղծվել են, պատգամավորը հիշեցրել է՝ իշխանությունում եղած ժամանակ էլ հրապարակային բարձրաձայնել է լուրջ ընտրախախտումների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը