Քաղաքական

27.04.2016 15:15


Գառնիկ Իսագուլյանը ՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ նորաստեղծ կուսակցության մասին

Գառնիկ Իսագուլյանը ՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ նորաստեղծ կուսակցության մասին

Այսօր ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել այդ քաղաքական ուժի ստեղծման վերաբերյալ: Քաղաքական դաշտում նոր քաղաքական ուժի հայտնվելու վերաբերյալ։ «Zham.am»-ը զրուցել է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ:

–Պարո՛ն Իսագուլյան, այսօր ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել հայաստանյան քաղաքական դաշտում նոր ուժի ստեղծման վերաբերյալ: Ինչպես կմեկնաբանեք երկրի քաղաքական կյանքում նոր ուժի ի հայտ գալը:

-Առհասարակ, միշտ դրական եմ վերաբերվել նոր քաղաքան ուժի ձևավորմանը, հատկապես եթե այդ քաղաքական ուժն իր առջև դնում է այնպիսի խնդիրներ, որոնք որևէ այլ քաղաքական ուժ չի դրել: Ծանոթ եմ տարածված հայտարարության բովանդակությանը, հիմնադիր կազմի հետ շատ լավ ծանոթ եմ, կարծում եմ, որ նրանց համատեղ գործունեությունը կտա արդյունքներ այն խնդիրների լուծման հարցում, որոնք նրանք բարձրացրել են, և որին նրանք նպատակաուղղելու են իրենց կուսակցության գործունեությունը:
Իրենց հաջողություն եմ մաղթում:
Ուրախ եմ, որ այդ քաղաքական ուժն ի սկզբանէ հայտարարեց, որ քաղաքական դաշտում հանդես չի գալու բացարձակապես սև ու սպիտակ տեսնելու ավանդույթով, այլ փորձելու է առաջադրել խնդիրներ, և եթե լինեն այլ քաղաքական ուժեր, որոնք պատրաստ կլինեն համատեղել ջանքերը դրանք լուծելու համար, պատրաստ են համագործակցել: Դա միայն ողջունելի է:

–ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Կուսակցության հայտարարության մեջ նշված են Հայաստանի և Արցախի ապագային վերաբերող մի շարք խնդիրներ: Բավարար չափո՞վ է վեր հանված խնդիրների այն շրջանակը, որոնք այսօր առկա են հայկական իրականության մեջ:

-Բոլոր այն խնդիրներն ու հարցերը, որոնք մատնանշել են հիմնադիրները, շատ ակտուալ են ու հրատապ մեր ժամանակների համար: Ողջունելի է, որ կարողացել են հստակ ընդգծել հասարակության շրջանում, քաղաքական կյանքում, ինչու ոչ՝ Արցախում և Հայաստանում առկա կարևոր խնդիրները: Չկա որևէ մեկ կետ, որի տակ ես պատրաստ չլինեմ դնել իմ ստորագրությունը: Իհարկե, կան շատ ուրիշ խնդիրներ, որոնք կարելի էր ներառել, բայց այս փուլի համար դրանք են կարևորագույն խնդիրները, որոնք հրատապ են և շտապ լուծման կարիք ունեն:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը