Աշխարհ

27.04.2016 15:00


ՌԴ պատգամավորները Պուտինին առաջարկել են Կուբայում հրթիռներ տեղակայել ՌԴ եւ ՀՀ պաշտպանության համար

ՌԴ պատգամավորները Պուտինին առաջարկել են Կուբայում հրթիռներ տեղակայել ՌԴ եւ ՀՀ պաշտպանության համար

Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ում նրա դաշնակիցների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ գործողությունների։

«ria.ru»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղերձ են հղել, որում առաջարկում են վերականգնել Լուրդեսում ռադիոորսիչների կենտրոնի աշխատանքը եւ ռուսական հրթիռային համակարգեր տեղակայել Կուբայում Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամների պաշտպանության համար։

Հիշեցնելով, որ ԱՄՆ-ը մայիսին մտադիր է HIMARS տիպի հրթիռային սարքավորումներ տեղակայել Թուրքիայի հարավ-արեւելքում՝ պատգամավորները գրել են.

«Պետք է նշել, որ այդ զինատեսակի մարտավարատեխնիկական բնութագրիչները թույլ են տալիս նաեւ օգտագործել մինչեւ 500 կմ շառավղով հրթիռներ։ Այդպիսով ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցների, առաջին հերթին՝ Հայաստանի համար սպառնալիք է ստեղծվում»,- ասված է հայտարարության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը