«Երևանի դեմարշը բարդ դրության մեջ է դնում նրա գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին». «Կոմերսանտ»
Ռուսական «Կոմերսանտում» ապրիլի 26-ին լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հոդված՝ «Հայաստանը չի ցանկանում խոսել Ղարաբաղի մասին» վերնագրով, որը թարգմանաբար, գրեթե ամբողջությամբ ներկայացված է «Սիվիլնեթում»։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը՝ Մոսկվայի միջնորդությամբ, հետաձգվում է: Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր երկխոսության համար պայմանների բացակայության մասին, որն արդեն ազդարարել են պաշտոնատար անձինք Բաքվում և Մոսկվայում: Պարոն Սարգսյանը նաև հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում և նոր չի համարում այն առաջարկները, որոնք անցյալ շաբաթ Երևան էր բերել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Հայաստանի դեմարշը, որը նախընտրում է ներկայիս ստատուս քվոն, բարդ դրության մեջ է դնում նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ մշուշոտ դարձնելով Մոսկվայի նախաձեռնած բանակցային գործընթացի հեռանկարները: Մեկնաբանելով իրավիճակը՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այն անվանել է «շատ փխրուն»:
Այն մասին, որ Երևանն ու Բաքուն պատրաստ են վերսկսել երկխոսությունը, անցյալ շաբաթ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգանական Ալի Հասանովը.«Նախաձեռնությունը Վլադիմիր Պուտինինն է: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, և այժմ բանակցային գործընթաց է նախապատրաստվում: Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»:
Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը «Կոմերսանտին» հաստատել է. «Մենք գործի ենք դրել անհրաժեշտ բոլոր դիվանագիտական մեխանիզմները՝ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ ամենամոտ ժամանակում նստեցնելու համար»:
Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը շտապել է ժխտել Բաքվի և Մոսկվայի հայտարարությունները: Նա զարմանք է հայտնել այն ազդանշանների առթիվ, որ խաղաղ բանակցություններն իբր կարող են սկսվել օրեցօր, և թվարկել է մի քանի պատճառ, որոնք, նրա կարծիքով, երկխոսության վերականգնումը դարձնում են անտեղին: Պատճառներից մեկը՝ վստահության միջոցների և անվտանգության երաշխքիների բացակայությունն է:
«Մենք այնտեղ բանակցություններ կսկսենք, իսկ զինվորականներն այստեղ՝ պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»,- զարմացած հարցադրում է արել Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը հստակ հասկացրել է՝ իր երկրում հասարակական կարծիքը հիասթափված է Մոսկվայի գործողություններով, որը փորձում է հավասարակշռություն պահել Երևանի և Բաքվի միջև: Ավելին՝ նա ակնարկել է, որ այդ հիասթափությունը կարող է է՛լ ավելի խորանալ: Վերջապես, խոսելով անցյալ շաբաթ կայացած ՌԴ ԱԳՆ ղեկավարի երևանյան այցի մասին, Սերժ Սարսգյանը կարծիք է հայտնել, որ պարոն Լավրովը «տվյալ փուլում չէր կարող բերել ինչ-որ առաջարկներ կամ փաստաթուղթ, քանի որ փորձառու դիվանագետ է և հրաշալի հասկանում է, որ խոսել բանակցությունների մասին քառօրյա պատերազմից հետո անտրամաբանական է»: Սերժ Սարգսյանը նաև հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում:
Անցյալ շաբաթ Սերգեյ Լավրովը Երևան էր բերել միջազգային միջնորդների հետ համաձայնեցված առաջարկներ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ խոսքը գնում էր մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերակի մասին:
«Սերգեյ Լավրովը ոչ մի տեղ դատարկաձեռն չի գնում»,- այն ժամանակ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ այդուհանդերձ, հավելելով, որ խոսքը գնում է «որոշ գաղափարների/առաջարկներրի», ոչ թե «նախագծի, ծրագրի կամ փաստաթղթի» մասին:
Երեքշաբթի՝ «Bloomberg»-ին տված աղմկահարույց հարցազրույցից հետո գրեթե մեկ օր անց, Սերժ Սարգսյանը վերադասավորումներ է արել ուժային կառույցներում՝ աշխատանքից ազատելով միանգամից երեք բարձրաստիճան զինվորականի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին, զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին:
«Կոմերսանտի» աղբյուրների համաձայն, որոնք մոտ են կանգնած ՌԴ ՊՆ-ին, հայ բարձրաստիճան զինվորականների՝ աշխատանքից ազատումը ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների հետ: Արշակ Կարապետյանը հեռացվել է պաշտոնից իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, ТОС-1А հրանետ համակարգերի): Դրանց կիրառումից հետո հայ զինծառայողները լուրջ կորուստներ են կրել: Բացի այդ՝ Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներում տուժածների համար չկային հակաայրվածքային միջոցներ, որոնք արտահերթ կարգով բերվել են Մոսկվայից: «Կոմերսանտի» տվյալներով՝ Ալիկ Միրզաբեկյանին աշխատանքից ազատել են «հայ զինծառայողների ապահովման հաշվեսխալների պատճառով», իսկ Կոմիտաս Մուրադյանին՝ «զորքերում խնդիրների պատճառով, որոնք բացահայտվել են հակամարտության բռնկման ժամանակ»:
Կրեմլը դեռ չի մեկնաբանում Երևանի հատուկ դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հարցով: Պատասխանելով ԼՂ շուրջ իրադրության մասին հարցին՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը այն միայն անվանել է «շատ փխրուն»:
Հայկական կողմի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու առաջարկների կապակցությամբ արտահայտած վրդովմունքի ֆոնին ադրբեջանական կողմը երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերում՝ փորձելով ստանալ առավելագույն դիվանագիտական դիվիդենդներ:
«Մենք փորձում ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծել»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իսկ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել «համակողմանի քաղաքական գործընթաց սկսել»:
Չնայած Երևանի առարկություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հարցը դեռ չի հանվել օրակարգից: Բաքու ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիոն հաստատել է՝ ՄԽ-ն մտադիր չէ հրաժարվել Ալիևի և Սարգսյանի բանակցությունների կազմակերպման փորձերից:
Մինչդեռ Երևանի դեմարշը, որը նախընտրում է պահպանել ԼՂ-ում ներկայիս ստատուս քվոն և չգնալ ոչ մի փոխանակման, բարդ դրության մեջ է դնում նրա գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ Մոսկվայի նախաձեռնած բանակցային գործընթացի հեռանկարները դարձնելով մշուշոտ»:
«Երևանի դեմարշը բարդ դրության մեջ է դնում նրա գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին». «Կոմերսանտ»
Ռուսական «Կոմերսանտում» ապրիլի 26-ին լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հոդված՝ «Հայաստանը չի ցանկանում խոսել Ղարաբաղի մասին» վերնագրով, որը թարգմանաբար, գրեթե ամբողջությամբ ներկայացված է «Սիվիլնեթում»։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը՝ Մոսկվայի միջնորդությամբ, հետաձգվում է: Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր երկխոսության համար պայմանների բացակայության մասին, որն արդեն ազդարարել են պաշտոնատար անձինք Բաքվում և Մոսկվայում: Պարոն Սարգսյանը նաև հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում և նոր չի համարում այն առաջարկները, որոնք անցյալ շաբաթ Երևան էր բերել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Հայաստանի դեմարշը, որը նախընտրում է ներկայիս ստատուս քվոն, բարդ դրության մեջ է դնում նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ մշուշոտ դարձնելով Մոսկվայի նախաձեռնած բանակցային գործընթացի հեռանկարները: Մեկնաբանելով իրավիճակը՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այն անվանել է «շատ փխրուն»:
Սարգսյանի հայտարարությունները «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում մարել են ԼՂ հակամարտության կարգավորման արագացված բանակցությունների կողմնակիցների խանդավառությունը:
Այն մասին, որ Երևանն ու Բաքուն պատրաստ են վերսկսել երկխոսությունը, անցյալ շաբաթ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգանական Ալի Հասանովը. «Նախաձեռնությունը Վլադիմիր Պուտինինն է: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, և այժմ բանակցային գործընթաց է նախապատրաստվում: Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»:
Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը «Կոմերսանտին» հաստատել է. «Մենք գործի ենք դրել անհրաժեշտ բոլոր դիվանագիտական մեխանիզմները՝ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ ամենամոտ ժամանակում նստեցնելու համար»:
Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը շտապել է ժխտել Բաքվի և Մոսկվայի հայտարարությունները: Նա զարմանք է հայտնել այն ազդանշանների առթիվ, որ խաղաղ բանակցություններն իբր կարող են սկսվել օրեցօր, և թվարկել է մի քանի պատճառ, որոնք, նրա կարծիքով, երկխոսության վերականգնումը դարձնում են անտեղին: Պատճառներից մեկը՝ վստահության միջոցների և անվտանգության երաշխքիների բացակայությունն է:
«Մենք այնտեղ բանակցություններ կսկսենք, իսկ զինվորականներն այստեղ՝ պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»,- զարմացած հարցադրում է արել Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը հստակ հասկացրել է՝ իր երկրում հասարակական կարծիքը հիասթափված է Մոսկվայի գործողություններով, որը փորձում է հավասարակշռություն պահել Երևանի և Բաքվի միջև: Ավելին՝ նա ակնարկել է, որ այդ հիասթափությունը կարող է է՛լ ավելի խորանալ: Վերջապես, խոսելով անցյալ շաբաթ կայացած ՌԴ ԱԳՆ ղեկավարի երևանյան այցի մասին, Սերժ Սարսգյանը կարծիք է հայտնել, որ պարոն Լավրովը «տվյալ փուլում չէր կարող բերել ինչ-որ առաջարկներ կամ փաստաթուղթ, քանի որ փորձառու դիվանագետ է և հրաշալի հասկանում է, որ խոսել բանակցությունների մասին քառօրյա պատերազմից հետո անտրամաբանական է»: Սերժ Սարգսյանը նաև հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում:
Անցյալ շաբաթ Սերգեյ Լավրովը Երևան էր բերել միջազգային միջնորդների հետ համաձայնեցված առաջարկներ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ խոսքը գնում էր մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերակի մասին:
«Սերգեյ Լավրովը ոչ մի տեղ դատարկաձեռն չի գնում»,- այն ժամանակ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ այդուհանդերձ, հավելելով, որ խոսքը գնում է «որոշ գաղափարների/առաջարկներրի», ոչ թե «նախագծի, ծրագրի կամ փաստաթղթի» մասին:
Երեքշաբթի՝ «Bloomberg»-ին տված աղմկահարույց հարցազրույցից հետո գրեթե մեկ օր անց, Սերժ Սարգսյանը վերադասավորումներ է արել ուժային կառույցներում՝ աշխատանքից ազատելով միանգամից երեք բարձրաստիճան զինվորականի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին, զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին:
«Կոմերսանտի» աղբյուրների համաձայն, որոնք մոտ են կանգնած ՌԴ ՊՆ-ին, հայ բարձրաստիճան զինվորականների՝ աշխատանքից ազատումը ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների հետ: Արշակ Կարապետյանը հեռացվել է պաշտոնից իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, ТОС-1А հրանետ համակարգերի): Դրանց կիրառումից հետո հայ զինծառայողները լուրջ կորուստներ են կրել: Բացի այդ՝ Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներում տուժածների համար չկային հակաայրվածքային միջոցներ, որոնք արտահերթ կարգով բերվել են Մոսկվայից: «Կոմերսանտի» տվյալներով՝ Ալիկ Միրզաբեկյանին աշխատանքից ազատել են «հայ զինծառայողների ապահովման հաշվեսխալների պատճառով», իսկ Կոմիտաս Մուրադյանին՝ «զորքերում խնդիրների պատճառով, որոնք բացահայտվել են հակամարտության բռնկման ժամանակ»:
Կրեմլը դեռ չի մեկնաբանում Երևանի հատուկ դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հարցով: Պատասխանելով ԼՂ շուրջ իրադրության մասին հարցին՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը այն միայն անվանել է «շատ փխրուն»:
Հայկական կողմի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու առաջարկների կապակցությամբ արտահայտած վրդովմունքի ֆոնին ադրբեջանական կողմը երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերում՝ փորձելով ստանալ առավելագույն դիվանագիտական դիվիդենդներ:
«Մենք փորձում ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծել»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իսկ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել «համակողմանի քաղաքական գործընթաց սկսել»:
Չնայած Երևանի առարկություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հարցը դեռ չի հանվել օրակարգից: Բաքու ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիոն հաստատել է՝ ՄԽ-ն մտադիր չէ հրաժարվել Ալիևի և Սարգսյանի բանակցությունների կազմակերպման փորձերից:
Մինչդեռ Երևանի դեմարշը, որը նախընտրում է պահպանել ԼՂ-ում ներկայիս ստատուս քվոն և չգնալ ոչ մի փոխանակման, բարդ դրության մեջ է դնում նրա գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ Մոսկվայի նախաձեռնած բանակցային գործընթացի հեռանկարները դարձնելով մշուշոտ»:
Աղբյուրը՝ «Սիվիլնեթ»