Վ. Օսկանյան. «Երկու տասնամյակ Հայաստանում ընտրությունները կեղծվել են» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր հնչեցրած իր ելույթում պատգամավոր Վարդան Օսկանյանը նշել է, որ այս օրերին խորհրդարանում քննարկվող «Ընտրական օրենսգիրքը» փորձում է հարցեր կարգավորել երեք տարբեր հարթություններում:
Առաջին հարթությունն ընտրությունների մեխանիկան է, երկրորդը՝ Սահմանադրութամբ նախատեսված համամասնական ընտրակարգի կանոնակարգումը, երրորդ հարթությունը՝ խորհրդարանական համակարգի էության սահմանումը:
Ընդգծելով, որ յուրաքանչյուր օրենք ունի իր ոգին և տառը և հաճախ ոգին է, որ թելադրում է տառը, այլ ոչ թե հակառակը՝ Վ.Օսկանյանը վերոնշյալ երեք հարթություններում վերլուծել է՝ արդյոք տառը համապատասխանո՞ւմ է փոփոխվող ԸՕ ոգուն:
-Երկու տասնամյակ Հայաստանում ընտրությունները կեղծվել են՝ ընտրակաշառք բաժանելով, կարուսելներ կազմակերպելով, կրկնակի քվեարկություններով, բացակա մարդկանց անունից քվեարկելով, լցոնումներով, հաշվառման ժամանակ խարդախություններով: Ներկայացված օրենքներն այդ խնդիրները բացարձակապես չեն լուծում,-ասել է նա:
Նաև հավելել է, որ ներկայացված նոր ԸՕ-ում սահմանված համամասնական ընտրակարգն իրականում հիբրիդային տարբերակ է, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը:
-Օրենքում այնպիսի դրույթներ են դրվել, որ մեծացնում են քաղաքական ուժի մենաշնորհի պահպանման հնարավորությունը,-ավելացրել է Վ.Օսկանյանը,-այս օրենքը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլ շատ ավելի բարդացնում է և խորացնում դրանք:
Իր ելույթի ավարտին նա միացել է կոչերին, որ իշխող կուսակցությունը վերագնահատի այսօր երկրում առկա իրավիճակը, և գնա կոմպրոմիսի՝ ընդունելու այնպիսի ԸՕ, որպեսզի ոչ ոք ընտրությունների ընթացքում և դրանից հետո չբողոքի վատ օրենքից:

«Vesti.am»